Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

«Սիրտս փլած է»...

«Սիրտս փլած է»...
05.09.2023 | 14:12

1914 թ. Կոմիտաս. Կ. Պոլիս

«Հոտն անհովիվ, մոլոր ու շփոթ... Անմիտ որսորդներ բոլորած` միամիտ ձկներ ցանցած։

...Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն եւ ցեխոտ սրտեր մյուս կողմեն։

Փառասիրություն, փութկոտություն մեկ երեսեն, ապիկարություն, տգիտություն` մյուս երեսեն։

Յուրաքանչյուր ոք իր պաշտոնն զգեցած է իբր հանդերձ, զոր մերկություն մտաց ծածկի ի միամիտ աչաց։

ՈՒ՞ր է մեր խոհական Խորենացին, թող ելլե ու ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը...

Սիրտս փլած է...»։

Նու ԱՐԴ (Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ)

Հ.Գ. 2023 թ.

Մի տառ անգամ չի փոխվել...

Մի տառ անգամ...

Դիտվել է՝ 4180

Մեկնաբանություններ