Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Արմեն Աշոտյան. Նիկոլ Փաշինյանը ծանր է տանում մեր կողմից առաջ քաշած «Հայաստան՝ առանց Նիկոլի» և «Հայաստան՝ Նիկոլից հետո» թեզերը

Արմեն Աշոտյան. Նիկոլ Փաշինյանը ծանր է տանում մեր կողմից առաջ քաշած «Հայաստան՝ առանց Նիկոլի» և «Հայաստան՝ Նիկոլից հետո» թեզերը
09.09.2020 | 14:44

Նիկոլ Փաշինյանը ծանր է տանում մեր կողմից առաջ քաշած «Հայաստան՝ առանց Նիկոլի» և «Հայաստան՝ Նիկոլից հետո» թեզերը, որոնց նա փորձել է հակազդել օրերս իր հեղինակած մի խմբագրականով:


Առհասարակ, գործող իշխանությունները լավ են հասկանում, որ հանրության շրջանում խորացող հիասթափությունը, ահագնացող սոցիալ-տնտեսական խնդիրները, արտաքին քաղաքական մարտահրավերները ստեղծում են ներքին լարվածության այնպիսի մի պաշար, որը ցանկացած պատրվակով կարող է վերածվել քաղաքական գործընթացների կասկադային մեխանիզմի՝ արդյունքում ապահովելով «Հայաստան առանց Նիկոլի» նպատակի իրականացումը: Հանրային դժգոհության պոտենցիալ էներգիան պատեհ կատալիզատորի ներգործությամբ կարող է փոխակերպվել քաղաքական զարգացումների կինետիկ էներգիայի:
Այս իրականության ֆոնին ընդդիմության ակտիվացումը բոլոր ճակատներով՝ այդ թվում՝ Հանրապետականի ինստիտուցիոնալ, մարդկային և միջազգային ռեսուրսի մոբիլիզացմամբ, չի կարող չանհանգստատցնել Փաշինյանին:


Նրա պատկերացրած ժողովրդավարության բանաձևումը, որի շրջանակներում մենք իբր տեղ ու շանս չունենք, իրականում ներքին հակասությունների և երեսպաշտության հերթական դրսևրումն էր:
Հիշեցնեմ իրեն, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճանաչվել էին թե երկրի ներսում (այդ թվում՝ անձամբ Նիկոլի կողմից), թե արտերկրում: Սակայն դա չխանգարեց Փաշինյանին մանիպուլյատիվ և կեղծարար պոպուլիստական տեխնոլոգիաներով իրականցնել պետական հեղաշրջում՝ մի քանի էտապներով. գործադիր իշխանության զավթում հակասահմանարդրական ճանապարհով, օրենսդիր իշխանության զավթում հակասահմանադրական ճանապարհով, դատական իշխանության զավթում հակասահմանադրական ճանապարհով:


Ուստի տոտալ իշխանազավթման եղենակով այսօր վարչապետական աթոռին թառած Փաշինյանը որևէ բարոյական կամ քաղաքագիտական իրավունք չունի խոսելու իրական ժողովրդավարության մասին: Երկրի կառավարումը մեկ դերասանի թատրոնի վերածած, պետական ինստիտուտները էռոզիայի ենթարկող, մասնագիտական պատահականություններին պաշտոնների նշանակող, արտաքին ազդեցության տարաբնույթ գործակալների առջև հայկական պետականության դարպասները լլայն բացած Փաշինյանն այլևս ի վիճակի չէ իշխանությունը պահել բացառապես 2018 թվականի ապրիլյան իշխանազվաթման էյֆորիայի շնորհիվ:


Ժողովրդավարության մասին իր պատկերացումները խորությամբ հասկանալու համար կարող ենք հիշել նաև վերջին խորհրդարանական խայտառակ ընտրությունները, որոնց միակ նպատակը Հանրապետականին ԱԺ չթողնելն էր:
Հաճախ եմ ասել և հիմա կրկնում եմ՝ Հայաստանում գալիք իշխանափոխությունից հետո ջրի երես են դուրս գալու այն բազմաթիվ պատմությունները, թե ինչ ջանքեր էր գործադրում Նիկոլը, ինչ հրահանգներ էր իջեցնում նա պետական ապարատին, ինչպիսի ճնշումներ էին գործադրվում մարդկանաց վրա, որպեսզի նա ստանա իր սրտի ուզած հլու-հնազանդ ԱԺ-ն:
Ժողովրդավարոթյան դասեր տալուց առաջ լավ կլինի նա պատասխանի հետևյալ հարցին՝ 2018-ի դեկտեմբերին ու՞ր կորան Հանրապետականին ընտրողների կողմից տրված 50-60 հազար հավելյալ ձայները:


Իսկ մինչ հանրությունը մի օր կիմանա այս և Նիկոլի իշխանազավթման անատոմիային վերաբերող այլ բազմաթիվ հարցերի պատաասխանները, արձանագրենք, որ Փաշինյանի իշխանությունը երկրում վաղուց ոչ թե լեգիտիմ կառավարում է իրակացնում, այլ իրեն սրընթաց ապալեգիտիմացնող պառազիտություն: Ուստի ճիճվաթափությունը անխուսափելի է:
Եվ ամենակարևորը:
Այդ ո՞նց է լինում, որ 2017 թվականի լեգիտիմ ընտրություններից մի քանի ամիս անց Նիկոլին կարելի էր կեղծ օրակարգով մադրկանց փողոց հանել, իրականացնել իշխանազավթում, կոչել դա «ոչ բռնի թավշյա հեղափոխություն» ու ինքնահռչակվել որպես «ժողովրդավարության բաստիոն«, իսկ հիմա, երբ ընդդիմությունը մարդկանց իրական դժգոհությունները և հիասթափությունը փողոցներում արտահայտելու մարտավարությունը չի բացառում, Փաշինյանն այն նախապես փորձում է պիտակավորել, որպես «հակաժողովրդավարական»:
Այդ երբվանի՞ց է ինքը դարձել ժողովրդավարության ալֆան և օմեգան, որ հանդգնի մեզ ու հասարակությանը ժողովրդավարության դասեր տալ:
Փողոցով եկածը փողոցով էլ կգնա:

Դիտվել է՝ 2472

Մեկնաբանություններ