Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Արմինե ՄԵԼՔՈՆՅԱՆ. «Ամենաբարձր պաշտոնը ՄԱՐԴ լինելն է»

Արմինե ՄԵԼՔՈՆՅԱՆ. «Ամենաբարձր պաշտոնը ՄԱՐԴ լինելն է»
23.05.2014 | 12:46

Սիրելի շրջանավարատներ, այսօր այն սահմանագիծն է, որտեղ վերջանում է «դպրոց» կոչվող աշխարը: Այստեղ եք դուք ձեռք բերել Ձեր առաջին հաղթանակներն ու հիասթափությունները, այստեղ եք նվաճել կյանքում ամենակարևորը` գիտելիքը:

«Գիտելիքով զինված մարդն անպարտելի է»` Գորկու այս խոսքերը, թերևս, մեր դպրոցում ճիշտ են մատուցվել ձեզանից յուրաքանչյուրին, վստահորեն կարող եմ ասել` մեր չափաբաժին «զինումը» մենք անխոնջ և մեծ սիրով կատարել ենք: Ամուր հիմքերով դուք վաղը շարունակելու եք ձեր ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունններում, քոլեջներում և այլուր:
Եվ ուր էլ գնաք,կյանքի որ ճամփան էլ ընտերք, ուղղակիորեն խնդրում եմ` հիշեք Մաքսիմ Գորկու ևս մեկ շատ կարևոր խոսք. «Ամնեաբարձր պաշտոնը ՄԱՐԴ լինելն է»:
Շնորհավորում եմ.

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ