Չորրորդ հարկի Ռազմիկը Ֆեյսբուքում ստատուս գրեց, որ սիրտը պամիդորով ձվածեղ ա ուզում։ Մի քանի րոպեից կինը խոհանոցից քոմենթ գրեց, որ տանը պամիդոր չկա։ Ռազմիկը պատասխանեց՝ երեխուն ուղարկի, թող առնի։
Ինչքան ասեն Աստված չկա՛, ավելի եմ հավատում,
Թեև չկա ոչ մի վկա, բայց էլի եմ հավատում,
Տիեզերքը հյուսող հրաշքն այնքան է վեհ ու գաղտնի,
Այնքան անդուռ, որ աներկբա վշտով լի եմ հավատում...
Ամառային երեկոներին, երբ հովն ընկնում էր, գնում էինք նոր բացված երգող շատրվանները նայելու: Էն ժամանակ մեծ-մեծ շենքերը չկային, ու հրապարակը նման էր շրջանաձև պարիսպներով մի իսկական անառիկ բերդի:
Կխնդրեի անպայման կարդալ, այժմեական է, շա՜տ։
Հիմա էլ Արևմուտքը մեզ դաշնակից է ձևանում, ըստ այդմ, առաջարկում եմ՝ վերհիշել պատմական այս դրվագը, որտեղ «բարեխիղճ» Արևմուտքը մեր պաշպանն ու դաշնակիցն էր և դրանից հետևություններ անել:
ՈՒրեմն՝ կանգնել եմ կողքը, սեր եմ բացատրում, հիացած նայում եմ, հայացքով շոյում, գուրգուրում։ Ինչ ասես՝ ասացի, սիրտս քուլա-քուլա հանեցի, լցրեցի ոտքերի տակ։ Կանգնած է անշարժ, իբր՝ չի լսում, իբր՝ ես քո իմացած ծառերից չեմ։
Րաֆֆին մի վեպ է գրել. անունը՝ «Խենթը»։
Այս «խենթը» Տաճկահայաստան է գնում և ինքզինքը նվիրում է տաճկահայության ազատության գործին։
Երկար աշխատելով, երբ չի կարողանում իրականում գլուխ բերել իր երազանքը՝ պառկում է և իր «երազում» ազատագրում է հայության այդ մասը:
Եսիմ երբ էր՝ գրառում էի կատարել, որ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգելու դեմ իմ ու Աթանեսյանի բողոքը վարույթ է ընդունել Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը, և որ որոշումը հրապարակելու է մարտի 18-ին։
Ղրղզստանում տեղի է ունենում Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև դիտորդ երկրների ղեկավարները՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և թուրքական զորքերի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի «նախագահ» Էրսին Թաթարը։