38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Տունս մոտ է, բայց ներս մտնել չեմ կարող»

«Տունս մոտ է, բայց ներս մտնել չեմ կարող»
08.11.2023 | 10:22

«Հրաչյա Ներսիսյանը բնության այն շնորհներից է, որ մարմնավորում է վեհ մարդկայնությունը, դերասանական տաղանդն ու խորաթափանց իմաստնությունը»,- տաղանդավոր դերսանին այսպես է բնութագրել նկարիչ Մարտիրոս Սարյանը:

ՍԱՐՅԱՆՆ ՈՒ ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ. ՄԻ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

…Երբ Սարյանը կանչեց նկարելու,֊ տեղը ավելի հարմար նստելով, լռությունը էլի Ներսիսյանը խզեց,֊ նստեցրեց, էս դիրքը տվեց, էն դիրքը տվեց, դիմացս տեղ գրավեց, վրձինն առավ ձեռքը, ու, գիտե՞ս ինչ ասաց, խոսիր, ասաց, խոսիր, ինչի մասին ուզում ես, ինչքան ուզում ես։ Խոսելիս, ասաց, մարդուն ավելի լավ եմ տեսնում։ Թե չէ, ինչի՞ նման է, համ անշարժ նստես, համ էլ՝ բերանդ ու լեզուդ փակ։

Կյա՞նքս պատմեմ։ Վախեցա։ Կպատմեի և, այն դեմքերը, որոնց հետ անց էի կացրել մանկությունս, պատանեկությունս, երիտասարդությունս, վա՜յ թե գնային, հեռանային ինձնից, ու մեջս ոչինչ չմնար նրանցից։

Կոթիկյանն աթոռն ավելի մոտ քաշեց։

Ներսիսյանի դեմքը իր սովորական փայլն ստացավ։

-Բայց,-շարունակեց նա,֊ որոշեցի պատմել. դեմքիս հետ՝ թող հոգիս էլ տեսնի, սիրտս էլ կտեսնի։ ՈՒ սկսեցի. որտեղ եմ ծնվել, ում հետ եմ անցկացրել կյանքս, ինչպես եմ անցկացրել։ Պատմեցի, որ Վարուժանին իմանալուց, ապա կորցնելուց հետո, Սիամանթոյին իմանալուց, ապա կորցնելուց հետո, Կոմիտասին իմանալուց, ապա համարյա կորցնելուց հետո, հազար-հազարավոր հայերի իմանալուց, ապա նրանց դիակները տեսնելուց հետո, կյանքն իմաստը կորցրեց ինձ համար։

Եվ որոշեցի ապրել։ Ապրել՝ հենց թեկուզ Վարուժանի հիշատակը սրտումս պահելու համար, յաթաղանին, թուրքական յաթաղանին զոհ դարձած հազար-հազարավորների հիշատակը սրտումս պահելու համար։

Ներսիսյանը մի վայրկայն լռեց, միայն մի վայրկյան։

-Երբ աշխատանքն ավարտվեց,- այդ վայրկյանն անցնելուց հետո, շարունակեց նա,-Սարյանն հրավիրեց դիտելու այն։ Հավատա, Արման, երկար ժամանակ սիրտ չէի անում մոտենալ նկարիս, իսկ եթե միայն դե՞մքս լիներ այնտեղ, հոգիս՝ ո՜չ։ Զուր տե՞ղը անհանգստացրի զոհյալներին։ Վերջը՝ մոտեցա։ Մոտեցա ու անցած օրերս տեսա այնտեղ. և դեմքս կար, և ապրածս կյանքը։ Այնպես որ Մելիքսեթը հասավ նպատակին. ստացավ՝ ինչ ուզում էր:

Կրկին հայտնվեց Ալվանը, այս անգամ սուրճով։ Հայտնվեց ու քարացավ շեմքում։ Գավաթները դողացին ձեռքին։ Ոչինչ, որ նարդին ընկած էր մի կողմ, զարմանալին ամուսնու արցունքներն էին, որ լցրել էին նրա դեմքի կնճիռները։

-Հրա՜չ,֊ հազիվ կարողացավ ձայնել նա,-ի՜նչ պատահեց քեզ։

Կոթիկյանը շրջվեց դեպի նա, մատը բերանին դրեց. սո՜ւս, թող արտասվի։

Իր վրա հառած հայացքներից Ներսիսյանն ուշքի եկավ։

Ձեռքը աչքերին տարավ, և ժպտաց։

-Այս ինչ է, եղբայր,-արցունքի միջից խոսեց նա,- լա՞ց եմ լինում։ Ինչու՞։ Որ նկարս թանգարա՞ն գնաց։ ՈՒրախանալ պիտի, եղբայր, ուրախանալ. աշխարհից հեռանալիս՝ գոնե այնտեղ փոքրիկ տեղ կունենանք։

-Ջանը՜մ, Մելիքսեթի թանգարանն ինչ է, որ,- իր պես երկար մատը ցցեց Կոթիկյանը,-դու վաղուց ես աշխարհի թանգարանում արել քո տեղը։

Աղբյուր՝ Գրականության և արվեստի թանգարան /Museum of Literature and Art/

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 8982

Մեկնաբանություններ