38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»...

«Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»...
26.07.2023 | 09:34

Այսօրվա ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի որոշ զգացմունքային արձագանքներ բովանդակային առումով անսպասելի չէին, քանի որ Նիկոլ Փաշինյանը տասնամյակներ շարունակ չէր թաքցնում իր վերաբերմունքը Արցախի և արցախցիների նկատմամբ։

Եթե անտեսենք էմոցիոնալ գնահատականները և նայենք անցյալին, ապա կարող ենք ֆիքսել, որ 90-ականներին Հայաստանում կային մի քանի ուժային/ իշխանական խմբեր, որոնք պայքարում էին քաղաքական իշխանության, ինչպես նաև նյութական բարիքների վերաբաշխման գործընթացում վճռորոշ խոսք ունենալու իրավունքի համար։

Նիկոլ Փաշինյանը համագործակցում էր այն ուժային/իշխանական խմբի հետ, որը գործընթացների արդյունքում կորցրեց զգալի ազդեցությունը և դրա հետ մեկտեղ կապիտալը, կամ էլ եղած կապիտալը նույն տեմպերով ավելացնելու հնարավորությունը։

Սակայն 1998-ի դեպքերով այս ուժային/ իշխանական խմբերի դիմակայությունը ոչ թե ավարտվեց, այլ կերպարանափոխվեց, և այդ դիմակայության դրսևորման դաշտերից մեկը մամուլն էր, որտեղ հաստատվել էր նաև Նիկոլ Փաշինյանը։

Նրա «գրչով» խոսում էին իշխանական լծակներից զրկված այդ ուժային/իշխանական խմբերը։ Հետագայում իշխանության կորստի համար ատելությանը ավելացան «քաղաքական առասպելնեը», և լավ, թե վատ, բայց գաղափարախոսություն, սակայն դրա հիմնասյուները ոչ միայն ատելությունն էր Արցախի ու արցախյան իշխող խմբի նկատմամբ, այլ նաև այս խմբին և հենց Արցախին պատժելու անզուսպ գաղափարը։

Էլ ո՞վ է մեր աշխարհագրական միջավայրում շահագրգռված «Ղարաբաղին և ղարաբաղցիներին պատժելու», ավելորդ է ասել…

Ներքաղաքական գործոնների և արտաքին քաղաքական խաղացողների սիմբիոզը նաև բերեց իշխանափոխությանը 2018 թ.։

Այն ծնեց նաև պատերազմ ու ամոթալի պարտություն։ Այն ծնեց բանակցություններ, որոնց շրջանակներում, առանց որևէ ակնհայտ պատճառի, Ղարաբաղը ճանաչվեց որպես Ադրբեջանի մաս։

Նույն սիմբիոզը ծնեց Արցախի հանդեպ ատելության այսօրվա շքերթը։

Միևնույն ժամանակ ուզում եմ «շնորհակալություն» ասել Փաշինյանին:

Չէ՛, չզարմանաք, սխալ չեմ գրել։

Նրան պետք է շնորհակալություն հայտնել, որ նույնիսկ նա ծաղրեց Արցախի պաշտոնյաների կազմակերպած անբովանդակ բողոքի ցույցերը Երեւանում։

Նույնիսկ Փաշինյանն է ծիծաղում առանց քաղաքական կարգախոսների ու կոնկրետ, տեսանելի նպատակի գործողությունների վրա։

Գուցե գոնե դա ստիպի մարդկանց անել այն, ինչ պետք է, այլ ոչ թե պայքարի իմիտացիա անել:

Նիկոլին պետք է երախտապարտ լինիել նաև, որ բարձրաձայնում է Երևանում արցախյան վերնախավի ունեցվածքի մասին:

Բայց երախտապարտ լինել այն համատեքստում, որ նա, փաստացի խոստովանել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն Արցախի պաշտոնյաների և նրանց ունեցվածքի ցուցակը Հայաստանում և Երևանում։ Սա այն գույքն է, որը կփոխանցվի իշխող խմբին այն դեպքում, երբ/եթե Ադրբեջանը Հաագայի տրիբունալի որոշմամբ պահանջի «Ղարաբաղից հանցագործներին և անջատողականներին» արտահանձնել։

Եթե դուք մտածում էիք, որ Արցախում նստելով և Երևանի քաղաքական գործընթացների մասին ոչ մի բառ չասելով, անիմաստ հանրահավաքներ անելով, անբովանդակ հայտարարություններ անելով հետո, վաղ թե ուշ կհայտնվեք Երևանում և կօգտագործեք ձեր ունեցվածքը, ապա իմացեք, որ «Вас уже посчитали», և ձեր ունեցվածքը հաշված է, և ոչ ոք դա ձեզ չի թողնի։

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3501

Մեկնաբանություններ