Հիշենք` ամենաաստրալ քաղաքական խաղացող մեզանում համարել ենք ԼՏՊ-ին: Բայց նա ճահիճ էր, ու տրանսֆորմացվելու (անգամ չարության իր թրենդի մեջ) խիստ անկարող: Պարզվեց` Նիկոլն «աննախադեպորեն» հաղթում է իր հոգևոր ուսուցչին:
Սերժի պարագան էլ անչափ հետաքրքիր է: Գիտենք, թե՛ հորիզանական, թե՛ ուղղահայաց «տախտակներում» նա միշտ ելքեր գտնում է` խաղը զրոյական կետից պոկելու, հողանցումից փրկելու (համենայն դեպս, ցայս այդպես է եղել) համար… խորքային պետության ամենաթիրախային խաղացողների մեջ (եթե այդպիսիք մնացել են դեռևս), նա ամենադինամիկն է այդ առումով:
Սա շատերը, էլ առավել Հայաստանն ու Արցախը «կոլցոյի» մեջ պահող դրսի խաղացողները շատ լավ էին հասկանում ու (նրանք նաև կարծում էին, որ իշխանության կորուստը, Արցախի կորուստը, տիկին Ռիտայի կորուստը կյանքի նկատմամբ Սերժի գնահատանքի նոր ուղենշման կհանգեցնեն` «որդեգրումների» կեսճանապարհին կանգնելու, իր մեծ խաղը կիսատ թողնելու տեսանկունից)… ու նա կզրկվի «դինամիզմից»:
Սակայն, նման բան, գոնե այս պահին, կարծես ակնառու չէ. «իգրոկը» կարգով-շարքով խաղի մեջ է` կարծում ենք. մատը պահում է պուլսի վրա` խիստ չափավոր (չնայած վայրկյանների ընթացքոմ կարող է և՛ ֆուրոր անել, և՛ լրջագույն «մեդիատեռոր», տիրապետում է այդ «փոքր քայլերի» արվեստին:
ՈՒնենալով երկու հզոր ջոկեր. համբերություն ու… հումանիզմ, ինչն այս էթնոս-տեսակի, հայոց լեռնաշխարհի, հող հայրենիի բջջային մակարդակում ամուր վերականգնողական էֆեկտի սահմանն է` սամադխին, որը օգնում է պետություն չունեցող ազգին` գոյել, շարունակվել, վեր հառնել, կծկվելուց հետո նոր ծիլեր տալ դաժան աշխարհում` պահպանելով քրիստոնեական իր առաքելությունը տիեզերքում, որպես շնորհի, սիրո, սրտի բաբախյունը չկորցրած «տարր»` քիմիա… շատ դեպքերում Աստծուն ուրացած ու Աստծուց հեռացած (անկեղծ լինենք` Նիկոլ-չարիքն առաջին հերթին դրա արտահայտությունն է հայոց մեջ) ՄԵՂԱՎՈՐ:
ՈՒ թույլ տվեք մի վերջին քաջ «որդեգրում» անել. ո՛չ ԼՏՊ-ն` իր ահեղնադղորդ ինտելեկտով ու ինտուիտիվ նստվածքով, ո՛չ Քոչարյանը` իր նույնքան ահեղնադղորդ պրագմատիզմով ու աշխարհայնությամբ` «վերամարմնավորվելու», տրասֆորմացվելու այն կարողությունը չունեն (վերմարմնավորում ասելով նկատի ունենք սերնդային, տեսակային, արժեկրման` անցման մոդուլյացիան, և ոչ կոնկրետ` Սերժ Սարգսյանի` իշխանության վերադարձի, ինչն ուղղակի ու ահավոր նոնսենս կարող է լինել), ինչպես Սերժ Սարգսյանը:
Ինչու՞ ենք այդպես կարծում. Որովհետև` առաջինները.
ա) հումանիստներ չեն,
բ) շնորհի տակ չեն,
գ) նրանց հավատքը մինչև եկեղեցու դուռն է…
Պաուզան ձգենք…. նրանցից մեկը` ԼՏՊ-ն, «պատիվ ունեցավ» մարտի մեկի նախօրյակին մերժել իր դուռը հաշտության եկած Վեհափառին: Քոչարյանը վերջերս ԱԱԾ-ում գտնվելիս մերժել էր հանդիպել իրեն այցելած, հոգևոր խոսքը տարած առաքելական եկեղեցու քահանային:
Սե՞րժը... նա տասը տարի խելոք, հավատարիմ գնում էր Սբ Սարգիս` Ճրագալույցի պատարագի, նստում հավատավոր հոտի հետ, լուռ սպասում փրկչական ավետիսին….
Ի դեպ, նա հենց այնպես չէր Միքայել Մինասյանին հատկապես Վատիկանում դեսպան ցանկացել տեսնել (սա ընդհանրապես «գիտական ուսումնասիրության թեմա» է), մանավանդ Վատիկանում տրված սբ Պատարագի, պապի եռօրյա Հայաստան այցի համատեքստերում, երբ հայոց «փոքր ածուն» իր գերագույն արժեքի ու ձեռքբերումների` առաջին քրիստոնեական բարձունքից էր փորձում խոսել-հարաբերվել մեծ, դաժան, դավադիր աշխարհի հետ, որպես մեծ արժեկրումի օրրան:
Ինչի համար էլ Սերժը նույն մեծ աշխարհին վտանգավոր թվաց, որովհետև այն ծրագրերը, որ դավադիր աշխարհն ուներ տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի` Իրանից մինչև Կենտրոնական Ասիա-Չինաստան-պանթուրքիստական օձաձև-գլոբալիստ մղումներով առլեցուն, Սերժի, խորքային պետության խաղացողների և նրա հետ համակարծիքավորների դռնից չէին անցնելու այնպես դյուրին, ինչպես անցան դավաճան, դիվահար, սատանիստական` արյունոտ ու կորուստներով լցոնված Նիկոլի դռնով` «բերկրանք» պատճառելով դիվային-դավադիր աշխարհին, ցավ ու մրմուռ` իր իսկ երանքին, տեսակին, արմատին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ