1920 թվականի պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին:
2020 թվականի պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին:
1920 թվականի նոյեմբերի 7-ին թուրքերը գրավեցին Գյումրին՝ Ալեքսանդրապոլը, որով վերջնականապես վճռվեց պատերազմի ելքը։
2020 թվականին նոյեմբերի 7-ին ադրբեջանցիները գրավեցին Շուշին, որով վերջնականապես վճռվեց պատերազմի ելքը։
1920 թվականի նոյեմբերի 18-ին (1+8=9) հայերն ընդունեցին թուրքական վերջնագիրը և ռազմական գործողություններն ավարտվեցին։
2020 թվականին նոյեմբերի 9-ին հայերն ընդունեցին ադրբեջանական վերջնագիրը և ռազմական գործողություններն ավարտվեցին։
Ավելորդ է նշել որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը միաժամանակ ոչ միայն Ադրբեջանի դրոշի օրն է, այլև Քեմալ Աթաթուրքի մահվան օրը։
Աշնան սիմվոլիզմը թուրքերի համար մեծ տեղ ունի, ինչպես մեզ համար մայիսյան հաղթանակների խորհուրդը։
Նրանց մտապատկերում այն համընկնում է հայերի հանդեպ տարած վճռական հաղթանակի հետ։ ՈՒստի ամեն կերպ պետք է մեր ողբերգությունն ուղիղ համեմատական լինի նրանց հաջողությանը։
Հին մտածողներից մեկն ասում էր՝ աշխարհը կառավարում են ոչ թե բառերը և խոսքերը, այլ նշաններն ու սիմվոլները:
Զգոնություն բոլորիս:
Վահե ԹՈՐՈՍՅԱՆ