Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Հայրենի «փորձագետներ» ձեր մտքի գոհարներով մի՜ վախեցրեք հասարակությանը

Հայրենի «փորձագետներ» ձեր մտքի գոհարներով մի՜ վախեցրեք հասարակությանը
09.07.2024 | 08:05

Իրանի քաղաքական հետնաբեմի իրական դասավորվածությանը չտիրապետող «փորձագետներին» հորդորում եմ` ձեր մտքի գոհարներով մի՜ վախեցրեք հասարակությանը։

Անկախ նրանից, թե ինչ ազգության ներկայացուցիչ է Մասուդ Փեզեշքիանը, նա չի կարողանալու փոխել Իրանի արտաքին քաղաքական ուղղվածությունը։

Իրանի քաղաքական հետնաբեմում գտնվող խմբերի դասավորվածությունը թույլ չի տալու նրան կտրուկ քայլեր իրականացնել, որոնք կհակասեն այդ խմբերի շահերին։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4169

Մեկնաբանություններ