ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մի՛ մարսեք

Մի՛ մարսեք
04.10.2023 | 08:47

Տղե՛ք, ընդամենը մի տարվա մեջ մարսեցիք 15 երիտասարդ զինվորի վառվելը:

Մարսեցիք Սուրմալուն` 20-ից ավելի հայի վառվելը: Մարսեցիք Հայկազովի բենզինի պահեստի պայթյունը` մոտ 200 երիտասարդ հայի վառվել-մոխրանալը:

Տղե՛ք, էս ի՜նչ ստամոքս ունեք:

Էս ո՞նց եք մարսում:

Տղե՛ք, ախպոր պես, էլ մի՛ մարսեք:

Խնդրու՜մ եմ:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հ.Գ.1

Տղե՛ք, խնդրում եմ, ախպոր պես... մի անգամ մի՛ մարսեք: Նայե՛ք ռեալ, մի՛ վախեցեք:

Տղավարի հասկացե՛ք ախպոր պես:

Տղե՛ք, աղաչում եմ:

Տղա՛ եք, ախպեր ունեք, որդի ունեք:

Մի՛ մարսեք:

Մի անգամ մի՛ մարսեք:

Կոկորդներդ սեղմեք` մի՛ մարսեք:

Խեղդվե՛ք, խեղդե՛ք, բայց մի՛ մարսեք:

Ախպոր պես:

Հ.Գ.2

Մի՛ մարսեք:

Դժոխքը կուլ կտա ձեզ:

Կխժռի...

Դիտվել է՝ 3890

Մեկնաբանություններ