-
16.11.2020|
12:40
Սիրելի հայրենակիցներ, այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար։
-
16.11.2020|
12:29
Սիրելի՛ քաղաքացիներ, վարչապետի վերջին գրառման հետ կապված բազմաթիվ իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվել։ Շատերը դիտարկում են իբրև քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ։ Վստահեցնում եմ, որ սա տարընթերցում է։
-
16.11.2020|
11:19
Այսօր Նիկոլ Փաշինյանը ուղիղ և բաց տեքստով բռնության կոչ է արել, որը հանգեցնելու է քաղաքացիական բախումների` դրանից բխող ծանր հետևանքներով։
-
16.11.2020|
11:16
Մեր թողած բանակցային ժառանգության մեջ եղել է Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը, որոնք մատաղ արեցիր Ալիեւին, որ չկրակի ու դու իշխանությունդ ամրապնդես։
-
15.11.2020|
22:17
Պատերազմի սկզբից կար չորս կողմ՝ բանակը, դաշնակիցը, դավաճան իշխանությունն ու թշնամին, Facebook-ի իր էջում գրել է Միքայել Մինասյանը:
-
15.11.2020|
09:31
Ամենահաճախ հնչող հարցը հետևյալն է. ինչո՞ւ պետք է Նիկոլը հեռանա հենց հիմա: Հատկապես, որ Արցախի կապիտուլյացիայի հայտարարությունից բխող խաղաղարար մեխանիզմների կիրարկմանը մնացել է 12 ժամ, վերջանում է 00:00-ին:
Ի՞նչ կարող են անել նոր բանակցողները։
-
14.11.2020|
20:17
2020թ․ սեպտեմբերի 27-ի առավոտյան մտել եմ տարածքային զինկոմիսարիատ ու ներկայացել, գրանցվել։ Պատերազմի սանձազերծումից ընդամենը 3 ժամ հետո միայն մեկ զինկոմիսարիատում ես արդեն 144-րդ կամավորագրվածն էի։ Ոչ ոքի չկանչեցին։
-
14.11.2020|
19:50
Իմ առավոտվա հրապարակումից հետո զոհերի թիվը ևս 1000-ով ավելացրին։ 1000 հայ։ 1000 կյանք։ 1000 մահ։ Էլ չեմ ասում, որ հերքելով հաստատում են գրածս՝ արդարանալով, թե «...հակառակորդի մոտ մնացած դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել»։
-
14.11.2020|
13:27
21-րդ դարի բանակը հաղթեց 20-րդ դարի բանակին, ՆԱՏՕ-ի սպառազինությունը՝ ռուսականին։ Հետևանքը՝ ունենք համաձայնագիր Էրդողանի և Պուտինի միջև, որը շատ վատն է, որը չեմ կարող պաշտպանել ես, թեկուզ նաև այն պատճառով, որ Վազգենի եղբայրն եմ։
-
14.11.2020|
13:14
Ինձ շատ հաճախ հարցնում էին, թե ինչպես է Ադրբեջանը կարողանում թաքցնել իրենց զոհերի իրական թիվը։ 21-րդ դարում դա կարծես թե անհնար ա։ Բացատրում էի, թե ինչպես, տարիներով էդ մեխանիզմին Ադրբեջանում հետևել եմ։ Պարզվեց ոչ միայն ես եմ հետևել, նաև իրենցից օրինակ վերցնողներ եղան։