ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Որոշ դիտարկումներ Ֆրանսիայի ընտրությունների վերաբերյալ

Որոշ դիտարկումներ Ֆրանսիայի ընտրությունների վերաբերյալ
08.07.2024 | 15:14

Մակրոնը լուծեց իր տակտիկական խնդիրը՝ խուսափեց քաղաքական ֆիասկոյից, դեռ ավելին՝ «ջարդեց» «աջ ալիքը», որ առաջ էր եկել Եվրախորհրդարանի ընտրություններից հետո, երբ Մարին Լը Պենի «Ազգային միավորումն» առաջատար էր:

Համազգային ընտրությունների արդյունքում Լը Պեն- Բարդելա զույգի քաղաքական թիմն առայժմ երրորդն է:

Միևնույն ժամանակ, Մակրոնը չլուծեց հիմնական խնդիրը՝ Ազգային ժողովում թուլացրեց իր քաղաքական հենարանը և ամենակարևորը՝ ոչ թե հաղթահարեց համակարգային ճգնաժամը կամ լուծումներ առաջարկեց, այլ ընդամենը ճգնաժամը «կոնսերվացրեց»՝ լավագույն դեպքում մինչև 2027-ը, իսկ գուցե՝ մի քանի ամսով, եթե նորընտիր խորհրդարանում քաղաքական կոմպրոմիս չկայանա:

Ձախերի «Նոր ժողովրդական ճակատը»՝ թեև Մելանշոնի լիդերությանը, միաշերտ չէ, հակասություններ կան հենց Մելանշոնի «Անկոտրում Ֆրանսիայի» և սոցիալիստների միջև:

Արդյոք Մակրոնը կարո՞ղ է խաղալ այդ հակասությունների վրա՝ ձևավորելով քիչ թե շատ լոյալ կաբինետ (յուրային վարչապետով կամ «համակեցության» սկզբունքով), թե՞ մեկ տարվա տուրբուլենտությունից հետո Ֆրանսիային սպասվում են խորհրդարանական նոր արտահերթ ընտրություններ:

Ամփոփում.

Ֆրանսիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունները գոյություն ունեցող ճգնաժամի ստատուս-քվոյի ամրագրումն էին, որտեղ բացահայտվեցին համակարգային մարտահրավերները՝ հաղթողների փոխարեն:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3872

Մեկնաբանություններ

դարձ կապ