ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ձեր տեսակին «Զանգեզուրն» էլ է շատ

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ձեր տեսակին «Զանգեզուրն» էլ է շատ
14.02.2014 | 15:12

Մի բան էլ ես ասեմ, հետ չմնամ: Ուրեմն, այս կեղծ բարեպաշտները, որ թևերը քշտել- մեջտեղ են եկել «Նիմֆոմանուհին» (կարծեմ թե թարգմանաբար` «Հեշտամոլը») ֆիլմի առիթով, ոչ մի կերպ չեմ հասկանում նրանց: Նախ, «պոռնո դրամա» հասկացողություն, որքան գիտեմ, գոյություն չունի: Կա «պոռնո» և կա «դրամա», երկրորդը` այս ֆիլմի ցուցադրման դեմ, կարծում եմ, ամենաշատ աղմկողները հենց «պոռնոյի» սիրահարներն են: Ամենաշատը գողն է գոռում` բռնեք գողին: Երրորդը` որոշ ժամանակ անց այս ֆիլմը հայտնվելու է համացանցում, և ցանկացողները դիտելու են:Առաջին դիտողներն էլ նրանք են լինելու, ովքեր խոսում են իբր ազգային վեհ գաղափարներից: Այդ ժամանակ ոչ ոք ոչինչ չի ասի: Ի դեպ, «Սինեմա Սթարում» այս ֆիլմի ցուցադրությունը բարեգործական հիմունքներով չէր կազմակերպված, որ ով ուզենար` մտներ ու նայեր: Այս առումով էլ աղմուկը անտեղի էր: Եթե այդքան մտահոգված եք, ինչո՞ւ ծպտուն չեք հանում ամեն քայլափոխի գործող անլեգալ պոռնկատների մասով, որոնց անունը «Մոթել» են դրել: Լավ , հո ձեր ձեռքը գերի չի՞ ընկել էս ժողովուրդը : Վեր ընկեք տեղներդ ու նորմալ գործով զբաղվեք: Ոնց նայում ես , չորս կողմդ պոռնո է, իսկ դուք ֆիլմի դեմ եք բողոքում: Նախ` դրաման պոռնոյից տարբերակեք, հետո ճղճղոցներդ գցեք: Ձեր տեսակին «Զանգեզուրն» էլ է շատ, դրեք ու նայեք սրտներիդ ուզածի չափ: Արտ հաուզ ֆիլմերը ձեր ի՞նչ խելքի բանն են:

Դիտվել է՝ 1621

Մեկնաբանություններ