Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ասք նիկոլի «գնդի» ու «ոխերիմ» նախկինների մասին

Ասք նիկոլի «գնդի» ու «ոխերիմ» նախկինների մասին
07.09.2024 | 22:08

Ի տարբերություն գիշատիչների մարդն իր բնույթով չբավարարվող, չգոհացող էակ է, իսկ չբավարարվածությունը դրսևորվում է հիմնականում փող կուտակելու մոլուցքով։ Ողջ աշխարհում մարդիկ փողասեր են, իսկ հայը, քանի որ վատն ընդօրինակելու մեծ ընդունակություն ունի, չէր կարող չսիրել ու ամեն ինչից վեր չդասել այն։ Չգիտեմ, բայց հանուն փողի արժե՞ր, որ իր երկրում այսքան շատանային ու բարգավաճեին ամեն տեսակ բոզերն ու գողերը, դավաճաններն ու ստախոսները, ուրացողներն ու խաբեբաները և ամենուր անբարոյականությունը տիրերապետող դառնար։

Գուցե արժեր, քանի որ դրանց հաշվին նաև իջավ երբեմնի պատվախնդիր հայի նշաձողը...

Մեր` չպետության ղեկին կանգնածն էլ մարդ է, նա էլ սովորական մահկանացուների նման չափից շատ է սիրում փողն ու չի բավարարվում, չի գոհանում ձեռք բերածով։ Ասում են իբր այդ սիրուց խելագարվել, սովդաքյար է դարձել, ամեն ինչ մոռացել է ուրացել ու նոր երգեր հորինել. - …«ով որ չհավատա իր հեքիաթին պատերազմ ու նոր զոհեր կլինեն, տարածքներ կկորցնենք, բա դա պե՞տք է մեզ»:

ՈՒ այս ամենի ֆոնի վրա նոր ժամանակների շեփորահարն իրեն հատուկ ժեստերով, զոռ տալով լրագրողի ճարտար լեզվին, բութ, բայց հպարտ տգետներին ու մոլեռանդ հետևորդներին պահում է իր` քաղցր թույնով պարուրված հեքիաթի ճիրաններում։

Ժամանակ առ ժամանակ հիշեցնելով, որ դպրոց ու մանկապարտեզ սարքող վարչապետը հավերժ է և իր ճանապարհը ոչ ոք չի հանդգնի փակել, քանզի վստահ է, որ հայաստանյան քաղաքական հարթությունում չկան այն պլոճիկով տղեքը, որոնք կարգելեն յուր դիվային ծրագրերն իրականացնել...

Իսկ իրականում նիկոլն ու իր «գունդը» հասել ու անցել են իրենց «ոխերիմ» նախկիններից ամեն ամեն առումով:

Հիմա սպասենք նոր` ավելի վատ զարգացումների:

Մտածում եմ, բայց ինչու՞ եմ գրում, երբ դրանից որևէ բան չի փոխվում, այն ոչ ոքի պետք չէ, չէ՞ որ անտարբերների դավադրությունը մշտառկա է, ուրեմն ապահովված է վերարտադրությունը...

Ես էլ ակամայից մտաբերեցի հայկական ասացվածքը` «եղունգ ունես գլուխդ քորի»:

Քորեցի ու հանկարծ հիշեցի իմ կրած տառապանքները, որ բոլոր ժամանակների իշխանությունների անօրենությունների հետևանք է։

Երևի անիմաստ է, սակայն կկիսվեմ ֆեյսբուքյան հայերի հետ:

1. Չորս տարի հայաստանյան դատարաններում դեգերելուց հետո` 2012 թ. դատարանն իր ոչ իրավաչափ վճռով խլեց իմ տասը տարվա սեփականությունը հանդիսացող հողատարածքը։ Գործը նախաձեռնեց Գյումրի համայնքի նախկին ղեկավարը, ով և դրժեց իր և աճուրդային հանձնաժողովի 2002 թ.կայացրած որոշումները, որին ընդառաջեցին մեր հավերժ կոռումպացված դատավորները (տես ՎԴ05/0748/05/09) վարչական գործը, որը հայաստանյան արդարադատության խայտառակություններից էր։

2. Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումներով 2022 թ.Գյումրի համայնքի ղեկավարի առաջին որոշումը եղավ, ինձ ազատել աշխատանքից, իսկ հետո արդարացավ, ասելով, որ ՔՊ-ական մարզպետի մեջ փնտրեմ խնդիրը, դե արի ու փնտրի...

Սրանք ընդամենը պատառիկներ են երկրին պատած մեծ պատուհասի համեմատությամբ։

Բայց վստահ եմ չի ուշանա հատուցման պահը, ցասումը նոր ուժգնությամբ գլուխ կբարձրացնի և մոլեգնած ամբոխն իր ճանապարհին կճզմի, կտրորի, կխորտակի ամեն ինչ և հենց մեղավոր ժողովուրդը դա կանի, չե՞ք հավատում...

Իզու՜ր:

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 3509

Մեկնաբանություններ