Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայաստանը, քաղաքական լայն իմաստով, նախընտրական փուլի մեջ է

Հայաստանը, քաղաքական լայն իմաստով, նախընտրական փուլի մեջ է
10.08.2024 | 15:01

Այդ փուլում փաստացի կա երկու գործիչ: Մեկը, ի դեմս փաստացի վարչապետի, քաղաքական գործիչ է և, երկիրը խորը համապարփակ փակուղու առաջ կանգնեցնելով, տարբեր տեխնոլոգիաներով և PR գործիքներով փորձում է նորմալության տեսիլք ստեղծել իր փոշիացած ընտրազանգվածի ռեաբիլիտացիայի համար և դա անում է ճարահատյալ:

Եվ կա մեկ ազգային-հոգևոր-պետական գործիչ, ի դեմս Բագրատ Սրբազանի, ով, ընկալելով երկրի բեռն ու առաջիկա հորիզոնների բարդությունը, իր վրա է վերցրել ողջ ընդդիմադիր և հակաիշխանական ընտրազանգվածի և գունապնակի քաղաքական քարշակ-լոկոմոտիվի գործառույթը՝ փորձելով Հայաստանը դնել իր ազգային- հոգևոր և առողջ քաղաքական ծիրի մեջ:

Որևէ այլ քաղաքական գործիչ, գործոն, կուսակցություն, շարժում հանրային լայն զանգվածների հետ աշխատանքի առայժմ միտված չէ: Իսկ ժամանակը գնում է: Քաղաքական պրագմատիզմը հուշում է, որ Սրբազան շարժման գետնի վրա աշխատանքն ու համառությունը, անկախ քաղաքական ժամանակից, տալիս է իր արդյունքը և Փաշինյանին ստիպել է ծայրաստիճան անհանգստանալ իր քաղաքական գործչի ապագայի և հեռանկարի մասով: Եթե այդպես չլիներ, սեփական իմիջի անհաջող կենցաղային PR-ի իմաստ չկար: Դա էլ իր հերթին տեղի է ունենում, իբր, «հասարակ մահկանացու» ֆորմատով, սակայն անփառունակ և ձախողված բլոգեր-վլոգեր-հեծանվորդ ոճով:

Կարճ ու մի քիչ դաժան ասեմ: Կամ սպառողական հասարակության նարատիվներով ու ինֆո-ինքնախաբեության PR ուղենիշեր կուլ տալով մի օր կհայտնվենք էնպիսի իրավիճակում, երբ կտեսնենք, որ մեր կամ մեր պետության առողջ ոտքերը ամպուտացված են, և մի շարք շառլատան բժիշկներ մեզ համոզում են, որ պրոթեզներն ավելի լավն են, քան՝ մեր իրական ոտքերը, կամ կհասկանանք, որ մեր հողին ամուր կանգնած մեր և մեր պետության սեփական ոտքերից ավելի ամուր և առողջ բան չենք ունենալու:

Կրկին հիշեցնեմ՝ այսօր պայքարի և հատկապես նախընտրական տրամաբանության պայքարի մեջ են երկու գործիչ՝ մեկը իբր քաղաքական, բայց իրականում վելովլոգինգի սիրահար, «ամպուտացիայի շառլատան բժիշկ», և մյուսը՝ իրական ոտքեր, սկզբունքներ, արժեքներ և պատկանելություն ունենալուն և ունեցնելուն միտված ազգային-հոգևոր-պետական գործիչ:

P.S. Իմիջիայլոց, PR գործիքներին, ի զարմանս շատերի, Բագրատ Սրբազանն առավել էֆեկտիվ և օրգանապես ճիշտ է տիրապետում: Ապացույցը նրա վարկանիշի աճն է, որը երեք ամիս առաջ առհասարակ չկար, իսկ հիմա, առաջին հորիզոնականները գրավելուց բացի, ունի կայունություն, աճ և համարյա զրոյական հակավարկանիշ: Պատճառը գետնի և հողի վրա անհոգնել և պերմանենտ աշխատանքն է՝ անկախ ամառվանից և արձակուրդային սեզոնից:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4065

Մեկնաբանություններ