ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Խաղողագործության զարգացման համար Հայաստանում առկա է մեծ ներուժ

Խաղողագործության զարգացման համար Հայաստանում առկա է մեծ ներուժ
05.10.2012 | 11:20

«Հայկական գինի» բրենդ, «Հայկական գինիների միություն» ստեղծելու, ինչպես նաև երկրում գինեգործական զբոսաշրջությունը զարգացնելու համար մինչև 2020 թվականը Հայաստանը պետք է ավելացնի խաղողի այգիների տարածքը»,- Երևանում մեկնարկած «Ֆրութֆուլ Արմենիա» 8-րդ միջազգային համաժողովի ժամանակ կառավարության նպատակադրումների մասին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանը: Նա նշեց, որ միաժամանակ նախատեսվել է եռապատկել տեղական գինու արտադրությունը, իսկ հայկական գինու որակը Եվրամիությունում գործող չափորոշիչներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտաբար ինտեգրվել միջազգային գինեգործական կառույցներին:

«Գինեգործության հայկական ավանդույթները թույլ են տալիս առաջիկա ութ տարվա համար բավականին լուրջ զարգացումներ կանխատեսել», -ասաց Հայկ Միրզոյանը` ընգծելով, որ խաղողագործության զարգացման համար Հայաստանում առկա է մեծ ներուժ:
«Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի գինեգործության ոլորտի արտադրության ծավալներն աճել են 11,8 տոկոսով, իրացման ծավալները` 32,9 տոկոսով, իսկ արտահանումն ավելացել է 16,7 տոկոսով: Սակայն, չնայած դրան, Հայաստանում 3 անգամ ավելի շատ օղի է խմվում, քան գինի: Այնինչ աշխարհում այդ հարաբերակցությունը 100 անգամով տարբեր է` հօգուտ գինու», - տեղեկացրեց Հայկ Միրզոյանը:
Նրա խոսքերով, Հայաստանի գինեգործության լավագույն ցուցանիշերը վերագրվում են 1976-80-ականներին: Սակայն խորհրդային հակաալկոհոլային ծրագրերը, այնուհետև ԽՍՀՄ-ի փլուզումը կտրուկ կրճատումների պատճառ դարձան: Արդեն անկախության տարիներին անկման միտումները շարունակվեցին խաղողի այգիների կրճատմամբ, 65 տոկոսով կրճատվեցին խաղողագործության արտադրանքի ծավալները` մթերող կազմակերպությունների և գործարանների չգործելու պատճառով:
Հ. Միրզոյանը միաժամանակ նշեց, որ վերջին երկու տարում Հայաստանում աճել է հատկապես մրգային գինիների արտադրությունը: Դրանց արտահանման ծավալներում ավելի մեծ աճ է արձանագրվել, քան խաղողածին գինիների: Հայաստանում փոքր տնտեսությունների կողմից արտադրվում են նաև ամենաարտառոց գինիներ` խնձորի սերկևիլի հումքից սկսած, վերջացրած բալ-կեռասով, որոնք պահանջարկ ունեն և լայնորեն սպառվում են:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 26167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ