Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

,ԲՈՐՍԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆԴԱՄ-2011ե ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ

,ԲՈՐՍԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆԴԱՄ-2011ե ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ
28.02.2012 | 00:00

Փետրվարի 24-ին ,ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիաե բորսայում կայացած ,Բորսայի լավագույն անդամ 2011ե մրցանակաբաշխությունում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին շնորհվեց երկու հեղինակավոր մրցանակ: Բորսայի մրցանակները շնորհվում են արդեն երկրորդ տարին անընդմեջ: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել շուկայի զարգացմանը նպաստող խաղորդներին, ինչպես նաև այն մասնակիցներին, ովքեր հավատարիմ են մասնագիտական էթիկայի կանոններին: Այս մրցանակաբաշխությունում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ճանաչվեց բորսային լավագույն մասնակից պետական պարտատոմսերի շուկայում: Միևնույն ժամանակ բանկին շնորհվեց ,Գրան պրիե մրցանակը` բոլոր հարթակներում ակտիվ գործունեության համար:
Ըստ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանի, ,Գրան պրիե մրցանակը տրվում է բորսայի այն անդամին, որը շուկայի բոլոր հատվածներում միջինացված ցուցանիշներով ճանաչվում է լավագույնը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հանդիսանում է ՀՀ ֆինանսական շուկայի ակտիվ մասնակից, և 2011-ի ընթացքում միայն Nasdaq OMX Armenia-ի պետական պարտատոմսերի հարթակում բանկի շրջանառությունը կազմել է 3,087 մլն դրամ, արտարժույթի հարթակում` 34,8 մլրդ դրամ, իսկ վարկային հարթակում` 1 093,300 մլն դրամ: Նախորդ տարվա ընթացքում բանկը իրականացրել է նաև իր չորրորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը, որոնք ներկայումս ցուցակված են և շրջանառվում են Nasdaq OMX Armenia-ում:
Դ. Հարությունյանի մեկնաբանությամբ` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը մշտապես հանդես է եկել ներդրումային առաջարկներով և ներկայումս իր հաճախորդներին առաջարկում է պահառուական և միջնորդային ծառայություններ մատչելի սակագներով: Թե՛ ֆիզիկական և թե՛ իրավաբանական անձանց համար բանկը բացում և վարում է արժեթղթերի հաշիվներ, ինչպես նաև վերջիններիս հանձնարարությամբ իրականացնում պետական պարտատոմսերի առքուվաճառքի գործառնություններ և՛ Nasdaq OMX Armenia-ում, և՛ արտաբորսայական շուկայում: Նշենք նաև, որ 2011-ի ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում պետական պարտատոմսերով գործառնությունների ծավալը կազմել է 102,190 մլն ՀՀ դրամ:

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ