Սեպտեմբերի 11-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 11,6 մլն խմ:
Երեկ երեկոյան ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է քառօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրաքի գյուղատնտեսության նախարար Իզ ադ Դին Աբդ Ալլահ Հուսայինին:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) 2008 թվականից նախաձեռնել է Հայաստանում ռոբոտաշինության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր։
Եվրոպա ներխուժած ճգնաժամի երկրորդ ալիքն անդրադարձել է Հայաստան ներմուծվող դրամական փոխանցումների վրա։ Այդ են վկայում ԿԲ-ի տվյալները. 2012-ի առաջին հինգ ամիսներին եվրագոտու երկրներից նվազել են մասնավոր դրամական փոխանցումները։
Երկու շաբաթ է, ինչ լրատվամիջոցներում տարբեր լուրեր են շրջանառվում «Արմավիայի» և սիրիահայության շուրջ։ Նշվում է, որ մարդկանց պարտադրվում են երկկողմանի տոմսեր, մեղադրում են չվերթերի հաճախականությունը չավելացնելու և նման այլ հարցերի մեջ։
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։