-
25.09.2020|
00:19
Դիմակի «մասին» իր սրբազան զբաղմունքը Նիկոլը կրկին կփոխարինի 100 «ձեռքբերումների» մասին տրակտատով. նա այլ անելիք չունի:
-
25.09.2020|
00:07
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 19-ին «Ապշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի մոտ հայկական զինված ուժերի կենտրոնացման մասին և այն համարել Երևանի կողմից պատերազմի նախապատրաստում:
-
24.09.2020|
11:33
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրոպային հաստատել իր ինքնիշխանությունը ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ հարաբերություններում: Նա նաև ռուս ընդդիմադիր Ալեքսանդր Նավալնիին թունավորելու համար «Նովիչոկի» օգտագործումն անվանել է «կարմիր գծերի» հատում՝ գրել է Պյոտր Սմոլյարը Le Monde-ում:
-
24.09.2020|
11:26
Թուրքիան պատրաստ է Հունաստանի հետ բանակցություններ սկսել Միջերկրականում օգտակար հանածոների հանույթի հարցով՝ սեպտեմբերի 22-ին հաղորդել է France-Presse-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին:
-
23.09.2020|
11:22
Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունն այս տարի կանցկացվի ավելի համեստ ձևաչափով COVID-19-ի պանդեմիայի պատճառով՝ սեպտեմբերի 22-ին տեղեկացրել է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի տնօրեն Օլաֆ Նյոլստադը NRK հեռուստաալիքի եթերում:
-
22.09.2020|
10:45
Թեպետ 1997-ից հետո ծնված երիտասարրդները ունեն ընդհանուր հետաքրքրություններ որոշակի բրենդների նկատմամբ, նրանք միատարր մարկետինգային նպատակային խումբ չեն և նրանց սպառումը տարբեր է՝ կախված երկրից՝ գրում է դոկտոր, Ֆրանսիայի Բիզնեսի բարձրագույն դպրոցի դասախոս Էլոդի Ժենտինան Slate.fr-ում:
-
22.09.2020|
10:42
Մեծ թվով սարկոֆագներ, որոնց տարիքը գերազանցում 2,5 հազար տարին, գտնվել են հին եգիպտական դամբարաններում՝ Սակարայում՝ Կահիրեից 30 կմ հարավ: Առայժմ հայտնի չէ՝ ներսում մումիաներ կա՞ն:
-
21.09.2020|
10:56
ԱՄՆ-ը հայտարարել է, որ ուժի մեջ են մտել ՄԱԿ-ի պատժամիջոցները Իրանի դեմ և խոստացել է պատժել պատժամիջոցները չպահողներին, բայց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում չի ընդունել:
-
21.09.2020|
10:52
ՆԱՍԱ-ն հաղորդել է, որ Արևի վրա սկսվում է մեծ ակտիվության նոր շրջան, որ գիտնականներն անվանել են «Արևային ցիկլ 25»:
-
20.09.2020|
13:30
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ շուտով կթույլատրի արտասահմանցիների մուտքը, որ պաշտոնապես ամուսնացած չեն, բայց միասին են: