Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Սպասելու ենք արևմտյան երկրների «նավերին», որոնք այդպես էլ տեղ չեն հասնի

 Սպասելու ենք արևմտյան երկրների «նավերին», որոնք այդպես էլ տեղ չեն հասնի
30.03.2024 | 18:09

Եթե ուզում ենք վերակառուցել մեր երկրի անվտանգության սյուները, ապա պետք է`

1. վերականգնենք համերաշխության մթնոլորտը և ստեղծենք արդար հասարակարգ,

2. Իրանի, Հնդկաստանի, Հունաստանի, Կիպրոսի հետ կնքենք տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինք` երկկողմ և բազմակողմ ձևաչափերով (ինչպես կպահանջեն ժամանակն ու հանգամանքները),

3. զարգացնենք տեխնոլոգիաները, ատոմային տեխնոլոգիաները, ռազմական տեխնոլոգիաները և այլն,

4. արդիականացնենք քաղաքական համակարգը (քաղաքական համակարգի արդիականացման ամբողջ կոնցեպտը կարող եմ նկարագրել, բայց դրա ժամանակը չէ),

5. ռազմական և արտաքին քաղաքականության դոկտրինի ընդունում, որը հիմնված կլինի «ագրեսիվ պաշտպանության» սկզբունքների վրա,

6. տեղական ռազմական արդյունաբերության մեջ մեծացնել մինի, կարճ, միջին և հեռահար հրթիռների մշակումն ու արտադրությունը, որը պետք է միավոր հզորությամբ համադրելի լինի թշնամու առնվազն 10 հրթիռի հզորության հետ։

Պետական իշխանությունը պետք է իր մեջ ներառի ընդդիմություն-իշխանություն յուրօրինակ միասնություն, որը պետք է արտահայտվի կառավարման որակի շարունակական բարելավման և դրա նկատմամբ արդյունավետ հսկողության մեխանիզմով։

Էլի շատ բաներ կարելի է նշել, բայց այսօր մեր հայացքը առաջին հերթին պետք է ուղղված լինի դեպի տարածաշրջան, հակառակ դեպքում, կենթարկվենք սպանդի` սպասելով արևմտյան երկրների «նավերին», որոնք այդպես էլ տեղ չեն հասնի:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ