Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո` հայտնում է AFP-ն։ Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։                
 

Աղոթի՛ր

Աղոթի՛ր
11.11.2023 | 11:50

Հույսի ցրտաշունչ գիշեր է՝ հոգիս,

Աղոթիր բացվող ջերմայգի համար,

Հոգուս վերմակը՝ քաշիր հույսերիդ,

Հույսի ցրտաշունչ գիշեր է՝ հոգիս։

Չորս կողմից ձյուն է անդադար մաղում,

Մեր ջերմակարոտ հույսերի վրա,

Հոգուս վերմակը՝ քաշիր հույսերիդ,

Չմրսես հոգիս, դեռ գարուն կգա։

Հավատի ուժով՝ հույսերիդ նստած

Ձյուները թափ տուր, ու քայլիր առաջ,

Աղոթիր հույսի գարունը շուտ գա,

Հույսերիդ ճամփան անցիր աննահանջ։

…Հույսի ցրտաշունչ ձմեռ է՝ հոգիս,

Աղոթիր հույսի ջերմ գարնան համար,

Հոգուս վերմակը՝ քաշիր հույսերիդ,

Հույսի ձմեռ է, չմրսես՝ հոգիս։

10-11-2023 թ.

Աիդա ՏՈՆՈՅԱՆ

Դիտվել է՝ 3071

Մեկնաբանություններ