ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Ոչինչ չի մոռացվել

Ոչինչ չի մոռացվել
13.09.2023 | 15:37

2018-ից մեր պետության և ազգային կյանքի բոլոր ոլորտները զավթած,Արցախը թշնամուն հանձնած ու միջազգային հարթակներում` քարոզչական բոլոր հնարավոր մակարդակներում անգամ Արցախն ուրացող անհայրենիքների իշխանությունը ի սկզբանե էր ի ցույց դնում, որ ոչ մի կապ չունի մեր ազգային իղձերի ու ազգային շահերի հետ։Սակայն շատ քչերին էր լսելի ճշմարտության ձայնը։ Եվ մեր Հայրենիքը մեզանից խլել սկսել էին` խմբագրելով «Հայ գրականության» և «Հայոց պատմության» դասագրքերը։ Նրանք Հայկական բարձրավանդակը կոչեցին Անատոլիա, ինչպես որ արտաբերում են մեր թշնամին, մեր պատմությունը խեղաթյուրող օտարները` հերքելով այն պատմական իրողությունը, որ այստեղ` Հայկական բարձրավանդակում հայերը տեղաբնիկ են։ Սկսեցին Հայոց պատմության սկիզբը թվագրել առնվազն Երվանդունիների թագավորության դարաշրջանից

(Ք.ա. 570-201 թթ. ) ` ջնջելով մինչ այդ եղած մի հսկայական ժառանգություն ` սկսած Հայասայից մինչև ՈՒրարտու:

Իբրև թե հայ ժողովուրդը մինչ այդ գոյություն ունեցած պատմության հետ կապ չունի։ Ճիշտ նույն թեզերը` ինչ քարոզում են մեր թշնամիները։

Ազգի պատմությունը մեզնից խլելով ` մեզ զրկում էին մեր գոյության հիմքերից...Սա այն դեպքում, երբ պետականություն չունեցած ժամանակներում, որտեղ հասնում էին հայ մտավորականները, հոգևորականները, հիմնում էին ազգային ժառանգությունը պահպանելուն նպատակաուղղված կենտրոններ, որպեսզի հայ սերունդը չզրկվեր հենց այդ անցյալից։

Հիշենք Մադրասի խմբակը, Մխիթարյան Միաբանությունը:

Օրինակները բազում են:

Իսկ այս անհայրենիքների իշխանությունը սկսել էր հայագիտության, մեր ժառանգության դեմ ոտնձգություններից:

...Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի այս զրույցը տեղի է ունեցել 2020 թվականին սկսված ու չավարտված Արցախյան երրորդ պատերազմից բառացիորեն հինգ օր առաջ` սեպտեմբերի 15-ին։ Իսկ մեկ ամիս էլ չանցած` պրոֆեսորը մահացավ քովիդ կոչված համավարակի պատճառով։ Եվ անգամ արդեն սկսված պատերազմի արհավիրքը չխլացրեց հայ ժողովիդի` ոչ թե տարբեր դարաշրջանների, այլ ամբողջական պատմության ուսումնասիրությամբ զբաղվող պրոֆեսորի մահվան բոթը. գիտնական, ում իր ապրած ընդամենը 50 տարիների ընթացքում հասցրեցին կոչել «մեր ժամանակների Խորենացի»։

Արտակ Մովսիսյանը թշնամու թելադրած չափանիշներով գրված դասագրքերի դեմ պայքարում էր անողոք, կանխատեսում, որ սա մեր ողջ կրթական համակարգը քանդող ծրագիր է:

Պայքարում էր, միաժամանակ ավելանում էր նրա հակառակորդների բանակը:

Երեք տարի անց այդ բովանդակությամբ դասագրքերն արդեն պատրաստվում են ընդգրկել դպրոցական ծրագրում։

Եվ դա էլ բավական չէ, հերթը հասել է նրան, որ արդեն «Մաթեմատիկա» առարկայի մեջ են ներմուծել այլասերված դրսևորումներ, որոնք միայն կարող են զայրույթ առաջացնել։

Ըստ դասագրքում տեղ գտած առաջադրանքների ձևակերպումների, տարօրինակ ու անընդունելի անունների, փաստորեն, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտած մարդիկ ամբողջ կյանքում զբաղված են ինչ -որ «ադի-բուդիով»։ Ասես ամեն ջանք ներդրել են, որպեսզի խեղաթյուրեն երեխաների գեղագիտական ու ազգային ընկալումները, պատկերացումը ընտանիքի մասին, ծաղրեն գիտությունը։ Եթե իշխանությունը զավթելու հաջորդ օրը գրոհել էին հայագիտության, հայ գրականության վրա, և ազգի գոյության համար այս կարևորագույն ոլորտները փողոցային «ներկայացումների» տեսքով վերածում էին «հուզանգ-ուզանգի», պարզ է, որ հաջորդ քայլերից մեկն էլ լինելու էր այսպիսի խեղված դասագրքերի ծնունդը։

Սա դեռ մաթեմատիկայի դասագիրքն է, իսկ Հայոց պատմության, Հայ գրականության դասագրքերն ի՞նչ վիճակում են։ Այստեղ արդեն կատարվել է այն, ինչ կանխատեսում էր պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը...

Եվ սա՛ էլ է գոյաբանական պատերազմ։

Լսենք պրոֆեսորին երեք տարվա հեռավորությունից։ Հիշելը, պայքարելը հրամայական է։ Ոչինչ չի մոռացվելու:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2702

Մեկնաբանություններ