Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Այս օրհասական վիճակին հասցրել եք դուք և ձեր լիդերը… Հայաստանի իր վիժվածք հովանավորի հետ

Այս օրհասական վիճակին հասցրել եք դուք և ձեր լիդերը… Հայաստանի իր վիժվածք հովանավորի հետ
04.09.2023 | 10:14

Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք» խմբակցությունն իր լիդեր Արայիկ Հարությունյանի հետ, ձեռք ձեռքի տված Արցախը կանգնեցրին աղետի առաջ։

Ա՛յ մարդ, ձեր մեջ հեչ արցախցու արժանապատվություն չկա՞, որ ձեր խմբակցությունը հայտարարեք լուծարված։ Խմբակցությունը լուծարեք ու մնացեք որպես անկախ պատգամավորներ, որպեսզի խորհրդարանը չցրվի։

Խմբակցության լուծարումը կլինի ձեր կատարած աշխատանքի քաղաքական գնահատականը։

Դրանով խորհրդարանին ազատ շնչելու և աշխատելու հնարավորություն կտաք։

Այս օրհասական վիճակին հասցրել եք դուք և ձեր լիդերը… Հայաստանի իր վիժվածք հովանավորի հետ։ Խմբակցությունն իր լիդերի հետ:

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2108

Մեկնաբանություններ