Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Միայն վիրտուալ տարածքում է կատարելու իր խոստումները

Միայն վիրտուալ տարածքում է կատարելու իր խոստումները
03.09.2023 | 18:05

ՔՊ-ական թեկնածուի քարոզարշավի ամենասյուր մասը նրա պատասխաններն են Արցախի թեմային վերաբերող հարցերին: Քարոզարշավի սկզբում հրաժարվելով պատասխանել այդպիսի հարցերի՝ հետագա օրերին (հավանաբար, էքստերն դասընթացներ անցնելուց հետո) փորձեց հոդաբաշխ ինչ-որ պատասխան մոգոնել։ Ըստ այդմ՝ լավագույնը, ինչ կարողացավ պատասխանել, այն էր, որ 44 օրյա պատերազմի օրերին գտնվել է Ղարաբաղում՝ չնշելով սակայն, թե ինչով է զբաղված եղել;

Այս կապակցությամբ տեղադրում եմ 2020թ. սեպտեմբերի 29-ին, Արցախում գտնվելու ժամանակահատվածում, թեկնածուի գրառումն ամբողջությամբ, որն ակնառու է դարձնում Արցախում նրա զբաղմունքի ոլորտն ու գտնվելու նպատակը:

«Մեր քաջ զինվորները փայլուն ու արհեստավարժ կերպով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, հաջողությամբ հետ են մղում բոլոր հարձակումները, հուժկու հարվածներ հասցնում թշնամուն ու պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի հսկայական կորուստներ: …Ցանկացած հարձակման ժամանակ մերոնք ջախջախում ու ջարդուփշուր են անում թշնամուն: Մեր պատասխանը շարունակելու է լինել կոշտ և վճռական»:

Փաստորեն, պատերազմի օրերին գտնվելով Արցախում, թեկնածուն վիրտուալ տիրույթում ջախջախում էր թշնամուն և պատճառում կենդանի ուժի զգալի կորուստներ:

Հարգելի երևանցիներ, նույն ոգով նա միայն վիրտուալ տարածքում է կատարելու իր խոստումները և «լուծելու» ձեր խնդիրները:

Ընտրությունը ձերն է:

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2256

Մեկնաբանություններ