Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ես շատ վատ եմ զգում ու, հա՛, լացս գալիս է, որովհետև նրանց լքել ենք բոլորս

Ես շատ վատ եմ զգում ու, հա՛,  լացս գալիս է, որովհետև նրանց  լքել ենք բոլորս
13.05.2023 | 21:53

Որ գյուղ գնում եմ, լացս գալիս է․ մարդկանց մենակ են թողել։

Ի՞նչ պաշտոնյա, ի՞նչ պետական հոգածություն։

Սկսեմ իմ զոմբի արյունակցից, որ Նիկոլ է ընտրել և մինչ օրս էլ Նիկոլի արևով են երդվում ընտանյոք։

Ապրում է Լոռվա մարզում, ոչ կաթի մթերումն է կազմակերպված, ոչ այլ գյուղմթերքի մթերումը։

Մի ճանապարհ են կիսատ պռատ դզել-փչել, դա էլ ոչ մի բարգավաճում սոցիալ-տնտեսական մասնաբաժնով գյուղացուն չի բերել։

Առողջապահական համակարգն էլ գյուղերի վրա մեծ սարից թքած ունի։ Չնայած, էս դեպքում գյուղացին քաղաքացուց ավելի լավ վիճակում է, քանի որ բժշկի դուռն ընկնելուց մի անասուն կմորթի-կծախի, բուժման ծախսերը կփակվի։

Անցանք Գեղարքունիքի մարզի ադրբեջանցիների կրակի տակ ապրող գյուղերին:

Ի՞նչ ասեմ, եթե այստեղ մի ասֆալտ անգամ չեն փռել, հայտնի «կՕռտՕլ» ցանելուց էլ գյուղացու գլխին ԱԹՍ են թռցնում, կամ կրակում։

Էս գյուղերում ամեն մեկի տուն հիմա պետք է մտնեին, առաջինը տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացնող պաշտոնատերերը, հետո մարզային ու հանրապետության։

Նրանք, գուցե, ըստ ոմանց ժեխ են, զոմբի, կամ, պարզապես ապուշ, որովհետև Նիկոլի ոտքի տակ ոչխար են մորթել, բայց նրանք իմ երկրացիներն են ու ես…

…Ես շատ վատ եմ զգում ու, հա՛, լացս գալիս է, որովհետև լքել ենք նրանց բոլորս, ջերմություն չենք տալիս։

Մեկս նեղացած է, որովհետև ․․․ անուղեղ են, չենք կարողանում ներել, մյուսներն էլ սրանց օգտագործելուց են միայն լավ, հետո «ջաՅնամ» թե չեն կոտորվի։

Գիտե՞ք այս մարդկանց համար ո՞վ է մի բան անում․ «Վորլդ Վիժնը», «Կարիտասը», ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակերպություններ։

- Բա պետությունը ոչինչ չի՞ անում,- հարցնում եմ ամեն տեղ:

- Տո, չէ՜, ա՛յ ցավդ տանեմ, ի՞նչ պետություն, պետություն կա՞,- գրեթե բոլոր տեղերում այսպես են պատասխանում։

Չկան վատ մարդիկ, կան վատ ղեկավարներ ու չկա համակարգ, որ այդ ղեկավարներից կախում չունենա սովորական մահկանացուն։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4015

Մեկնաբանություններ