Դավաճանության և հողահանձնման ներկա փուլի հիմնական պատասխանատուն «Նիկոլ-Փաշինյան-տիտուլյար ընդդիմություն» համակարգում ստեղծված բալանսն է, երբ երկու կողմերը փոխանցումներով խաղում են իրար հետ և չեն թողնում, որպեսզի փողոցային շարժումը վերածվի իշխանափոխության։
Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը՝ ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով։
Եթե մի կողմ դնենք բոլոր այլ պատճառները և կասկածները, ապա «Սուրմալուի» դեպքը և պետական մարմինների փնթի, անարդյունավետ, չհամակարգված աշխատանքներն արդեն ցույց են տալիս, թե ինչու ենք պարտվել 44-օրյա պատերազմում։
Սուրմալուի պայթյունը մի մեսիջ ունի. դուք միշտ պետք է վախենաք: Կարևոր չի, թե ով է սպառնալիքը՝ ադրբեջանցին, թուրքը, ռուսը, քաղաքապետը, հակահրդեհային պաշտոնյան, թե փնթի պարեկը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ էլ հատուկ արտոնություններ։
Ահավոր բան է եղել։ Բայց խի՞ է եղել։ Որովհետև վառոդի բոչկի վրա խորովածի կրակ անող ենք։ Կեսգիշերային «սալյուտների», 2021-ի Նոր տարվա գիշերը «Եռաբլուրի» դիմաց սալյուտ խփողների ու այլ «սալյուտիստների» հասցեին էնքան փիս-փիս բաներ են ասվել, որ վերջը նման դառը ձևով դուրս գցեց։
ՌԴ-ից շատ արագ արձագանք եկավ մեր «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում տեղ գտած «բռնակցում» տերմինի մասով։ Հետաքրքիր է՝ Պուտինը գիտի՞, որ Ադրբեջանի պատմության դասագրքերում Ռուսաստանի կայսրությունը ներկայացված է որպես թշնամի երկիր, որպես գաղութարար, որպես հալածող...