Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

ԱՄՆ-ը պաշտպանում է կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումը

ԱՄՆ-ը պաշտպանում է կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումը
23.02.2021 | 21:35

ԱՄՆ-ի պետքարտուղար էնտոնի Բլինկինը Իսրայելի ԱԳ նախարար Գաբի Աշկենազիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումը՝ հաղորդել է Պետդեպարտամենտը:

«Պետքարտուղարն ընդգծել է Բայդենի վարչակազմի այն համոզմունքը, որ երկու պետությունների վրա հիմնված որոշումը Իսրայելի՝ որպես հրեական և ժողովրդավարական պետության, ապագան ապահովելու լավագույն միջոցն է, որը խաղաղությամբ կապրի կենսունակ և ժողովրդավարական պաղեստինյան պետության հարևանությամբ»,-հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: Նրա խոսքով՝ Բլինկինը դեմ է «Իսրայելի նկատմամբ բազմակողմ ձևաչափով միակողմանի գործողություններին»:

Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք պաղեստինյան պետության ստեղծման շուրջ ձևակերպումները չէին վերացել ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականությունից, բայց գործնականում չեն գործածվել: Թրամփի վարչակազմը չի առարկել Իսրայելի կողմից Հորդանան գետի Արևմտյան ափի բռնակցման դեմ: Բռնակցման պլանները արդյունքում դադարեցվել են արաբական պետությունների հետ Իսրայելի հարաբերությունների նորմալացման շրջանակներում:

Դիտվել է՝ 18555

Մեկնաբանություններ