Ծիծաղելին այն է, որ Հայաստանում բնակվողները, ովքեր հոգու խորքում ուրախ են Արցախի հանձնման առիթով և հուսով են, որ ապրելու են խաղաղ ու անվտանգ, չեն էլ պատկերացնում, որ Արցախից հետո հերթի մեջ իրենք են...
Մեզ համար ողբերգական և հակահայկական սիմվոլիկայի հաղթարշավի գագաթնակետն ուրվագծվեց այսօր և կարող է արձանագրվել վաղը՝ սեպտեմբերի 21-ին, անկախության խորհրդի և արցախյան շարժման ճիշտ հակառակ տրամաբանությամբ:
Ադրբեջանի նախնական պլանում հարձակումը պետք է լիներ Հայաստանի վրա, բայց Փաշինյանը, Արևմուտքի հետ գործարքի գնալով, կասեցրեց այն։ Արդյունքում՝ Ալիևը հարվածն ուղղեց դեպի գործարքից դուրս մնացած «անտեր» Արցախ։
Էդ Հայկոն կյանքում մի բան է ասել ճիշտ. «Ո՜նց եմ ես ձեզանից զզվում», ու դա կարելի է դիտարկել որպես հայելու առաջ ինքնախոստովանանք:
Մի՛ եղեք ռոմանտիկ քաղաքական առումով, պետության կորստի փուլում իշխանության բազարը ու դրա շուրջ աճուրդը վատագույնին է հանգեցնելու:
Ես այսօր առավոտյան դեռ ասում էի՝ մի շտապեք, մի բացառեք նոր ընտրությունների գնալու հեռանկարը, որը ՀՀ-ում, իշխանափոխության նոր պլանավորումների տեսանակյունից, խիստ տրամաբանական է:
Ընտրություններին չմասնակցելը ևս քաղական մասնակցության ձև է։ Կոչվում է աբսենտեիզմ (ֆրանսերեն «բացակա» բառից)։ Քաղաքական գիտությունը չմասնակցելու 2 հիմնական դրդապատճառ է առանձնացնում։
Իհարկե, Իսրայելի ԱԳ նախարարի և Էրդողանի հեռակա բանավեճը այնքան էլ անկեղծ չէ, որովհետև այսպիսի դրվագներ բազմիցս գրանցվել են, սակայն վերջնարդյունքում Իսրայելի և Թուրքիայի միջև ուղղակի կամ անուղղակի ռազմավարական համագործակցությունը շարունակվել է, ինչը, կարծում եմ, այսուհետ ևս շարունակվելու է...