Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Արհմիությունները երիտասարդացման խնդիր ունեն

Արհմիությունները երիտասարդացման խնդիր ունեն
21.05.2012 | 08:25

Մայիսի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության երրորդ հերթական համագումարը։ Այն հաշվետու համագումար էր, որի ընթացքում ներկայացվեց նախորդ 5 տարվա աշխատանքը։ 109 պատվիրակից համագումարին մասնակցում էր 102-ը։
Օրակարգի հարցերն էին՝ ճյուղային միության նախագահի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություններ, ղեկավար մարմինների ընտրություններ, կանոնադրական փոփոխություններ։
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանն իր հաշվետու ելույթում մասնավորապես շեշտադրեց, որ հանրապետությունում որքան էլ քայլեր արվում են սոցիալական շահերի պաշտպանության ուղղությամբ, սակայն դեռևս լուրջ բևեռացում կա, որի ուղղությամբ հենց արհմիությունները սկզբնական կազմակերպություններում պետք է կարողանան աշխատանքներ տանել։ Ըստ Գ. Վաղարշակյանի, պետք է ակտիվացնել հարաբերությունները գործադիր իշխանության հետ։ Առաջարկ է ներկայացվել, որ բուհերի արհմիութենական կազմակերպությունների նախագահները լինեն բուհերի կառավարման խորհրդի անդամ, որպեսզի կոլեկտիվի շահը կարողանան ներկայացնել բուհի կառավարման մարմնում։ Անդրադարձ եղավ նաև այն հանգամանքին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կրթության ոլորտի սոցիալական խնդիրները պետք է քննարկի անմիջապես բուհական ճյուղային արհմիության հետ։ Ըստ պատվիրակների՝ պետք է սահմանվեն արհմիութենական աշխատանքը գնահատելու չափորոշիչներ։
Համագումարում տարբեր զեկուցողների կողմից շեշտադրվեց Արհմիությունների կոնֆեդերացիայում բարեփոխումների անհրաժեշտությունը։ Առաջարկ եղավ ճյուղային միության կանոնադրության մեջ ամրագրելու կետ, համաձայն որի՝ ճյուղային միության նախագահը երկու անընդմեջ ժամկետից ավելի իրավունք չունի առաջադրվելու։ Առաջարկը բավականին լավ ընդունվեց արհմիութենական ակտիվի կողմից։ Սա, ըստ նրանց, քայլ է, որ հնարավորություն է տալիս երիտասարդացնելու արհմիությունները։
Համագումարն ընդունեց նաև հռչակագիր` աշխատավորների սոցիալական շահերի պաշտպանությանն ուղղված մի շարք առաջարկներով։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 8495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ