ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԸ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍՈՂԱՆՑՔԵՐ ՈՒՆԻ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԸ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍՈՂԱՆՑՔԵՐ ՈՒՆԻ
12.11.2010 | 00:00

Հայկական մշակույթը կառավարելիության խնդիր ունի։ Հայաստանի գեղարվեստի ակադեմիայում Եվրամիության «Տեմպուս» ծրագրի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ այս հարցը բարձրացրին Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի, գեղարվեստի ակադեմիայի դասախոսները, ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ճանապարհները գտնելու համար բուհերը կատարել են հետազոտություն-վերլուծություն` կրթական համակարգի, աշխատաշուկայի և կրթությունը` մշակույթի ոլորտում ուղղություններով։ Ինչպես նշեց գեղարվեստի ակադեմիայի մենեջմենթ առարկայի դասախոս ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, հետազոտության ժամանակ շեշտադրվել է հատկապես ոլորտի մասնագետների կարծիքի ուսումնասիրության անհրաժեշտությունը, ինչի հիման վրա էլ բացահայտվել են առկա բացթողումներն ու խնդիրները, փորձել են ճշտել, թե մշակութային հաստատությունները կամ անհատ արվեստագետներն ինչ որակավորում ունեցող մասնագետների կարիք ունեն։
«Շատ դեպքերում արվեստագետները բողոքում են, որ իրենք կազմակերպչի կարիք ունեն, որովհետև իրենք չեն կարող միաժամանակ զբաղվել և՛ արվեստով, և՛ PR-ով ու կազմակերպական այլ հարցերով։ Առաջանում են խնդիրներ մշակութային կառույցներում` միջոցառումները կառավարելու, կազմակերպելու առումով»,- նշեց Արմեն Հովհաննիսյանը` նկատելով, որ չնայած Հայաստանի համալսարաններում կան բաժիններ, որոնք կառավարման ֆակուլտետներ ունեն, բայց դրանք վերաբերում են տնտեսությանն ու կապ չունեն մշակույթի հետ։ Նրա համոզմամբ` «մշակույթի կառավարման բացակայության պատճառով է, որ ցուցահանդեսներում մարդկանց հաճախելիությունը բավականին ցածր է, Հայաստանում ցուցահանդեսները կոմերցիոն բնույթ չեն կրում»։
ԵրՃՇՊՀ-ի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս ՎԱՐԱԶԴԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ էլ առաջարկեց բուհերում ներդնել ուսումնական մոդուլներ` մշակույթի ապագա մասնագետներին որակական բարձր մակարդակով ապահովելու համար. «Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ ցանկալի կլիներ ապագայում մշակույթի կառավարմամբ զբաղվողները համալսարաններում ստանային նաև տարրական իրավական գիտելիքներ, որպեսզի իմանային, թե ինչպես են պայմանագիր կնքում, դրանից բխող ինչ իրավասություններ և պարտավորություններ են ստանձնում, բանակցությունների վարման վերաբերյալ ինչ գիտելիք և այլն։ Նախնական պայմանավորվածությամբ որոշվել է, որ վերոնշյալ բուհերն ուսումնական պրոցեսում պարտադիր պետք է ունենան երկու մոդուլ` «Մարդկային ռեսուրսների կառավարում» և «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը մշակույթի կառավարման մեջ» թեմաներով։ Այս ուղղությամբ բուհերը լրջագույն քայլեր կձեռնարկեն, և հաջորդ տարվանից կներդրվեն այդ մոդուլները»։
Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆԸ կարևորեց վերլուծության անցկացումը, դրանից բխող խնդիրների վերհանումը և հույս հայտնեց, որ բուհերի համագործակցության ու ճիշտ ռազմավարության շնորհիվ որոշ ժամանակ անց հնարավոր կլինի Հայաստանում մշակույթի կառավարման համակարգի ներդրման տեսլականը դարձնել շոշափելի իրողություն։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2534

Մեկնաբանություններ