ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. Պարահանդեսը ղեկավարում են դիլետանտներն ու դեբիլները

Վարդգես ՕՎՅԱՆ. Պարահանդեսը ղեկավարում են դիլետանտներն ու դեբիլները
20.05.2013 | 11:33

Արդեն գրել եմ, որ «Եվրոթութակ-2013» (կամ՝ «Եվրոինկուբատոր-2013») շոուն չեմ նայել, որովհետև ինձ համար շոուն Արվեստ չէ՛։ Սա շոուբիզնես է։ Իրականում ո՛չ շոուն, ո՛չ բիզնեսը ոչ մի առնչություն չունեն Արվեստի հետ։ Մինչ այդ Հայաստան ներկայացնող երգը լսել էի ու ապշել, թե ինչպե՞ս կարող է ինքնատիպ ու հարուստ երաժշտական ժառանգություն ունենալ, բայց աշխարհին ներկայանալ մի կատարումով, որտեղ ազգային բացարձակապես ոչինչ չկա և որը եվրոպացիք վաղուց ամեն օր տեսնում են ու երևի արդեն զզվում են դրանից։
Նույնն էլ քաղաքական դաշտում. ունենալով պատմական, իրավական, քաղաքական բոլոր հաղթաթղթերը, Արցախյան խնդրում խայտառակ պարտվում ենք։ Պատճառը մեկն է՝ մեզանում բոլոր ոլորտներում պարահանդեսը ղեկավարում են դիլետանտներն ու դեբիլները։
Ինչ վերաբերում է մեզանում բարձրացված ողբին, ապա դա նույնիսկ ծիծաղելի էլ չէ։ Մեզնից երիցս հզոր (նույնիսկ ամոթ է համեմատելը) Ֆրանսիան, Անգլիան, Իտալիան կամ շատ այլ եվրոպական երկրներ այդ մրցույթում կարող են տասնյակում տեղ չգրավել, բայց նրանք դա չեն համարում ապտակ իրենց արժանապատվությանը կամ երկրի պատվին։ Ուղղակի մենք մեզնից անկյալ ազերիների հետ մի ապուշ մրցակցության ենք դուրս եկել այդ հարթակում ու կարծում ենք, թե աշխարհը բերանը բաց մեզ է նայում

Դիտվել է՝ 3303

Մեկնաբանություններ