ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հացը լեռներում» փառատոնը նվիրված է նաև հայկական հյուրասիրության առանձնահատկություններին

«Հացը լեռներում» փառատոնը նվիրված է նաև հայկական հյուրասիրության առանձնահատկություններին
09.06.2012 | 06:55

Հունիսի 12-ին` «Էրեբունի» թանգարանի հարակից հրապարակում կանցկացվի «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների փառատոնը, որն արդեն չորրորդ անգամ կազմակերպում է «Հայ խոհարարակական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպությունը` Երևանի քաղաքապետարանի և երիտասարդ ազգագրագետների աջակցությամբ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը: «Փառատոնը, որի 20 տաղավարներում կներկայացվեն հայկական ծիսական 13 տոներն

իրենց յուրահատուկ, ավանդական ուտեստներով, նպատակաուղղված է մեր ազգային ավանդական խոհանոցի կերակրատեսակների ցուցադրմանը նաև Հայաստանում գտնվող հյուրերին և զբոսաշրջիկներին: Յուրաքանչյուր տաղավարում կլինի տոնին բնորոշ ծիսակարգով և հին հայկական «օրենք-ադաթով» զարդարված սեղանը»,- ասաց Սեդրակ Մամուլյանը: Կազմակերպության փոխնախագահ Ռուզաննա Նահապետյանը նշեց, որ փառատոնին հրավիրված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները, իրենց ուտեստներից բացի, հանդես են գալու նաև ժողովրդական երգ ու պարով:

«Միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել և արձագանք գտել զբոսաշրջության ոլորտում»,- ընդգծեց հասարակական կազմակերպության նախագահը` միաժամանակ նշելով, որ փառատոնի անվանումը կապված չէ միայն հացի հետ, այլ հայերի շրջանում ընդունված կարգով «հաց ուտելու» և հյուրասիրության առանձնահատկությունների ընդհանուր գաղափարին: Ըստ բանախոսի, փառատոնի ողջ ընթացքը կուղեկցեն ազգագրական համույթներն` իրենց հայեցի երգ ու պարով, իսկ տոնակատարության վերջում բոլոր մասնակիցներն ու հրավիրվածները միասին կպարեն քոչարի:

Հավելենք նաև, որ կազմակերպությունը մտադիր է դիմել ՀՀ Ազգային ժողով` հունիսի 12-ը «Հայ խոհարարի օր» հռչակելու նպատակով:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ