Եթե աղոթել սովորեցնեք ձեր երեխաներին՝ ձեր համար են աղոթելու: Եթե սեր սովորեցնեք՝ ձե՛զ են սիրելու:
Եթե հարգել սովորեցնեք՝ ձե՛զ են հարգելու:
Եթե բարին սովորեցնեք՝ ձե՛ր հանդեպ են բարություն անելու:
Բայց եթե չարություն սովորեցնեք՝ հենց ձե՛ր նկատմամբ են չարանալու: Հայհոյել սովորեցնեք ձեր երեխաներին՝ հետո ձե՛զ են հայհոյելու: Ծնողնե՛ր, ձեր երեխաների հետագա կյանքը ձեր ձեռքերում է:
Պարգև ՕՀԱՆՅԱՆԻ ՖԲ էջից