«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Միջազգային կազմակերպություն», «միջազգային հանրություն», «միջազգային իրավունք» հասկացություններն արդեն առոչինչ են

«Միջազգային կազմակերպություն», «միջազգային հանրություն», «միջազգային իրավունք» հասկացություններն արդեն առոչինչ են
03.08.2023 | 18:39

Արդեն չգիտես՝ լացե՞ս, թե՞ ծիծաղես: Բացի Զանզիբարից ու Մոզամբիկից, աշխարհի բոլոր պետությունները հայտնել են իրենց մտահոգությունները և կոչ արել բացել Լաչինի միջանցքը: Նոր դիտեցի՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչների ավտոշարասյունը ինչպես հասավ սահման, և սկսեցին ընթերցել հերթական մտահոգությունն ու հեռախոսներով նկարել բեռնատարները: Նույնն արել էին եվրադիտորդները: Հաագայից էլ օրը մեկ մի փուչ թուղթ հրապարակում են: Բլինքենը հա հեռախոսով Ալիևին ասում է՝ մտահոգված ենք: Ռուս խաղաղապահներն էլ «իջել են ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»: Ալիևն էլ բոլորին արհամարհած ունի, թե տակից պայմանավորված են, չեմ կարող ասել: Դեռ ավելին, դիրքավորվել է որպես ահաբեկչության և սեպարատիզմի դեմ պայքարող տուժած կողմ: Երևանում բոլորը հարցազրույցներ են տալիս և «հիմնարար» աշխարհաքաղաքական վերլուծություններ անում: Վիլսոնասերները, ռուսասերներն ու արևմտա... չգիտեմ, թե ինչերը խաչաձևում են իրենց սրերը կայքերում և հեռուստաէկրաններին: Ճգնաժամից դուրս գալու ոչ մի ծրագիր կամ ողջամիտ առաջարկ չկա: Ոմանք պատմում են իրենց հերոսական անցյալը, ոմանք էլ ծաղրում են նրանց: Քաղաքական միտքը տեղապտույտի մեջ է: Իսկապես ցավալի է: Բայց այս ամենից առաջին հետևությունն այն է, որ «միջազգային կազմակերպություն», «միջազգային հանրություն», «միջազգային իրավունք» հասկացություններն արդեն առոչինչ են, և դրա իրականացնող/ճարտարապետը Իլհամ Հեյդարիչն է: Այլևս խորհուրդ չեմ տա օգտագործել այդ հասկացությունները, անիմաստ է: Եթե դեմ չեք՝ ես ևս արտահայտում եմ իմ մտահոգությունները՝ մտահոգությունների կապակցությամբ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1685

Մեկնաբանություններ