ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նրանք բոլորը նախապես գծված ճանապարհային քարտեզի տարրեր են

Նրանք բոլորը նախապես գծված ճանապարհային քարտեզի տարրեր են
24.07.2023 | 08:07

Մի պահ պատկերացնենք, որ 1988 թ. Ղարաբաղյան շարժումը ղեկավարեր ԼՂԻՄ այն ժամանակվա ղեկավար Կևորկով Բորիսը:

Ի՞նչ կլիներ: Արդյոք հնարավո՞ր էր նման բան:

Եթե նույնիսկ նման գործընթաց սկսվեր, ապա այն ընթանալու էր Ալիև Հեյդարի գծած ճանապարհային քարտեզով, որը վերջինս կհամաձայնեցներ ԽՍՀՄ բարձրագույն քաղաքական իշխանության և ՊԱԿ-ի հետ: Ի վերջո, շարժումը կմարեր:

35 տարի անց կրկին վերսկսված Արցախյան շարժումը փորձում են ղեկավարել Արցախի ներկայիս ղեկավարները, որոնք նույնականացվում են ՀՀ քաղաքական իշխանության հետ: Այսինքն, եթե նման գործընթաց սկսվի, ապա այն ընթանալու է Փաշինյան Նիկոլի գծած ճանապարհային քարտեզով, որը վերջինս կհամաձայնեցնի իր վերադաս քաղաքական (ու ոչ միայն) իշխանության հետ: Ի վերջո, շարժումը կմարի:

Բացի դրանից՝ վերջերս Արցախյան վերսկվող շարժմանը փորձում են մասնակցել Փաշինյան Նիկոլի օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած, այժմ՝ պաշտոնաթող անձինք, օրինակ, նախկին դատախազ Դավթյան Արթուրը,

ՔՊ-ական նախկին պատգամավորներ:

Վերջիններիս մոտ հենց այնպես «հայրենասիրությունը» չի արթնացել:

Կարծում եմ՝ նրանք, առանց բացառության, բոլորը նախապես գծված ճանապարհային քարտեզի տարրեր են, որոնք տարբեր առաջադրանքներ են կատարում: Մասնավորապես, տեսնելով Դավթյան Արթուրին Արցախյան շարժման ակտիվիստների շարքերում, շատերը սկսում են վերապահումով և ողջամիտ կասկածանքով վերաբերվել շարժմանը, դրանից բխող բոլոր հետևանքներով:

Հենց դրանում է Դավթյան Արթուրի առաջադրանքը:

Եվ որպեսզի վերսկսվող շարժումը հաջողություն ունենա, դրա ղեկավարումը պետք է ստանձնի երբևէ բացարձակ իշխանություն չունեցած քաղաքական ուժ, որն իր հերթին կզբաղվի ներքին ֆիլտրացիայով:

Այդ դեպքում, մեծ հավանականությամբ կհաջողենք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ. 1982 թ հուլիսի 29-ի ֆոտոնկար է:

Ալիև Հեյդարն ու Կևորկով Բորիսը Շուշիում են:

Դիտվել է՝ 3936

Մեկնաբանություններ