ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արևմտյան ժողովրդավարություն՝ բրյուսելյան փաթեթավորմամբ

Արևմտյան ժողովրդավարություն՝  բրյուսելյան փաթեթավորմամբ
19.07.2023 | 17:24

Լավ գիտեմ, որ գրեթե ամբողջ աշխարհում ներկա լրատվամիջոցների մեծ մասը կամ խեղաթյուրում է իրականությունը, կամ էլ պարզապես տարածում է ապատեղեկատվություն ինչ-որ կենտրոնների կամ կառույցների պատվերով, կապ չունի՝ իշխանակա՞ն, թե ընդդիմադիր: Սակայն խիստ լարված և վրդովված կարդում եմ ադրբեջանական լրատվամիջոցներում պտտվող այն լուրը, ըստ որի, առաջընթաց է տեղի ունեցել բրյուսելյան վերջին հանդիպման ժամանակ, որովհետև օրակարգ է մտել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» փախստականների վերադարձի հարցը:

Հասկանում եք, որ նկատի ունեն, առաջին հերթին, Սյունիքը: Հետաքրքիր է, որ Բրյուսելում չեն խոսում Բաքվի երկու հարյուր հազար հայ փախստականների մասին, չհաշված՝ մյուս շրջանները: Աստված տա՝ սա էլ լինի ապատեղեկատվություն: Բայց մի բան էլ կա՝ առանց կրակ ծուխ չի լինում:

Ահա այսպիսի արևմտյան ժողովրդավարություն՝ բրյուսելյան փաթեթավորմամբ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ