Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Երկրի իշխանության հակահայկական մոտեցումը՝ կանխամտածված գործելաոճ

Երկրի իշխանության հակահայկական մոտեցումը՝ կանխամտածված գործելաոճ
10.07.2023 | 20:43

Ռուսական խաղաղապահների հրամանատար Լենցովը նոր բան չի ասում, հիշեցնելով՝ ձեր վարչապետն է փակել Լաչինի միջանցքը։

Նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ ուկրաինական բանակը հաջող հակագրոհում էր, Վաշինգտոնն ու Բրյուսելը որոշել էին առիթն օգտագործել, արցախյան կարգավորման բանալին վերցնել իրենց ձեռքը։ Արևմտյան կուլիսների գաղտնի պայմանավորվածությունները ի մի բերվեցին Պրահայի՝ հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ, որից հետո Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը սկսեց անթաքույց հայտարարել, թե Ղարաբաղը Ադրբեջան է։ Այնպես որ, Լենցովն իրականում հիշեցնում է։ Արևմտյան կուլիսային գործարքներին, հիշեցնեմ, նախորդել էր հայ-ադրբեջանական սեպտեմբերյան պատերազմը, որը հերթական անգամ նպատակ ուներ ի ցույց դնելու նախ Ռուսաստանի անզորությունը, ապա՝ հարցի վերջնական հանգուցալուծման նոր ձևաչափի անհրաժեշտությունը։

Այդ օրերին արևմտյան մամուլն ու նրան սպասարկող տեղական քարոզչամեքենան, ոգեկոչված ուկրաինական հակագրոհի լոկալ հաջողություններից, չէին զլանում Ռուսաստանի ջախջախումը կանխատեսել։ Բայց ես հակված չեմ կարծելու, թե Արցախը Ադրբեջանի մաս ճանաչող Հայաստանի ղեկավարությունը սրա զոհն էր, այսինքն, փորձում էր ապահովագրվել Ռուսաստանի հնարավոր ձախողումից։ Հարցի վերաբերյալ երկրի իշխանության հակահայկական մոտեցումը երբեք կարճամտությանը չեմ վերագրել, այլ համարել եմ այն կանխամտածված ու գիտակցված գործելաոճ։

Աշնան կեսերին խոսքն այն մասին էր, որ մինչև տարեվերջ պատրաստվում է ստորագրել «խաղաղության» պայմանագիր, բայց ուկրաինական հակագրոհը հանկարծ սկսեց տեղում դոփել, իսկ նոյեմբերի վերջերից ռազմաճակատում նախաձեռնությունը նորից աստիճանաբար անցավ ռուսների կողմը։ Սա նշանակում էր, որ արևմտյան կուլիսներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը վտանգված է։ Եվ այստեղ տեղի է ունենում «դեկտեմբերի 12»-ը։

Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 12-ին, զարմանալի զուգադիպությամբ, տեղի ունեցան 3 իրադարձություններ.

1. ԵՄ Արևելյան գործընկերության հարթակի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, չնայած դրանից օրեր առաջ ռուսական հարթակում ձեռք բերված պայմանավորվածությանը, վերահաստատում է, թե մեզ համար ընդունելի կարգավորման միակ տարբերակը բրյուսելյան և վաշինգտոնյան տարբերակն է և դրան կից 5 առաջարկները։ Ապա հավելում , որ Հայաստանի կողմից որոշակի կամք դրսևորելու դեպքում մինչև տարեվերջ հնարավոր է կնքել պայմանագիր։

2. Նույն օրը անսպասելի այցով Հայաստանի վարչապետին է այցելում բրիտանական հետախուզության ղեկավար Մուրը։

3. Ադրբեջանցի «էկոակտիվիստները» փակում են Բերձորի միջանցքը, իսկ Հայաստանից դրա համար սկսում են մեղադրել Ռուսաստանին` զուգահեռաբար հիշեցնելով, սակայն, որ Արցախը ադրբեջանական է։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 7892

Մեկնաբանություններ