ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ներքին թիվ 1 թշնամին ակնհայտորեն խաղում է արտաքին թշնամու կողմից

Ներքին թիվ 1 թշնամին ակնհայտորեն խաղում է արտաքին թշնամու կողմից
07.07.2023 | 10:02

Ադրբեջանի կողմից Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը գնալով սրվում է և դանակը աստիճանաբար ոսկորին է հասնում: Եթե այսպես շարունակվի, ապա հեռու չէ այն ժամանակը, երբ Արցախում ամբողջապես կսպառվեն պարենային և ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների հիմնական մասի նախկինում կուտակված պաշարները:

Եվ, պատկերացնոu՞մ եք, այս իրավիճակում, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պետք է քուն ու դադար չունենար, մտասևեռումն ու թիվ 1 զբաղմունքը պետք է լինեին Արցախում ստեղծված իրավիճակը և Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանը հասնելը, և հենց ինքն իր նախաձեռնությամբ պետք է զանգահարեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի ղեկավարին զանգահարում է միայն այն բանից հետո, երբ դա իրենից խնդրում է ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը:

Ընդգծենք, որ ՌԴ նախագահին զանգահարելով, վերոնշյալ հիմնախնդիրը դեռ չի լուծվում: Դրա համար, նախ, առաջնահերթորեն անհրաժեշտ էր և անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կամ, նրա գլխավորած կառավարության որոշմամբ, արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողն Ադրբեջանի կողմից Հաագայի միջազգային դատարանի (ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի)՝ Լաչինի միջանցքը բացելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ էներգիայի մատակարարումն անհապաղ վերականգնելու վերաբերյալ դեռ ս.թ. փետրվարի 22-ի որոշումը չկատարելու կապակցությամբ դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

Եվ երկրորդ. Նիկոլը թեև դեռ ավելի վաղ պետք է դիմեր ՌԴ նախագահին՝ խնդրանքով, որ նա հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպի

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած պետությունների ղեկավարների հանդիպում՝ Ադրբեջանի կողմից նշված հայտարարության դրույթների կոպիտ ու տևական խախտման կապակցությամբ, բայց տվյալ հարցով նրան պետք է դիմեր գոնե երեկվա հեռախոսազրույցի առիթն օգտագործելով:

Ելնելով, սակայն, Պուտինին Նիկոլի երեկվա հեռախոսազանգի վերաբերյալ Կրեմլի և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կայքերում հրապարակված պաշտոնական տեղեկություններից, Նիկոլի կողմից վերոնշյալ հարցը չի բարձրացվել, հեռախոսազրույցի ընթացքում այն չի քննարկվել, այսինքն՝ Նիկոլի կողմից հերթական անգամ միտումնավոր ու հանցավոր անգործություն է դրսևորվել վերոնշյալ հարցերով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ և ՌԴ նախագահին չդիմելով: Նիկոլն ակնհայտորեն խաղում է թշնամու կողմից:

Փոխանակ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի ապաարգելափակման ուղղությամբ իրական քայլեր կատարելու, Նիկոլը Երևանում կնոջ հետ միասին բարձրացել է ավտոբուս, շրջել դրանով, գոհունակություն հայտնել, որ ավտոբուսում հաճելիորեն սառն է, ուղղակիորեն թե անուղղակիորեն գովազդել իր իշխանության կատարած աշխատանքը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի «բարելավման» գործում:

Եվ սա՝ այն դեպքում, երբ Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքն իրականում խայտառակ վիճակում է, ավտոբուսների շարժման միջակայքն ամեն օր և, հատկապես, հանգստյան և տոն օրերին էապես խախտվում է, վարորդներն ու դիսպետչերներն աշխատում են այնպես, ինչպես ցանկանում են: Նույնիսկ նոր ավտոբուսներն ուղևորներով հաճախ այնքան գերծանրաբեռնված են լինում, որ բարձրանալ չի լինում, ավելին՝ անգամ երբ խոսքը սկզբնականգառից վերջնականգառ երթևեկության մասին չէ, ավտոբուսով երթևեկությունը հաճախ տևում է գրեթե մեկուկես ժամ, այսինքն՝ այնքան, որքան կպահջվեր ավտոտրանսպորտով Երևանից, ասենք, Գյումրի հասնելու համար:

Նիկոլը մյուս կողմից էլ միամիտների աչքերին թոզ է փչել, թե ինքն այնքան համարձակ, «կռուտոյ» տղա է, որ նույնիսկ պետական դավաճանությունից հետո կարող է հասարակական տրանսպորտով ազատորեն շրջել և իր խաթրին կպնող չկա, իհարկե, թաքցնելով, որ ավտոբուսում աղջիկներից, կանանցից ու միգուցե մի քանի պատանիներից ու տարեցներից բացի, մնացածները նախապես ավտոբուս բարձրացած իր թիկնազորի ծպտյալ ծառայողներն են եղել:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ