ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արևմուտքում Արցախի շրջափակման թեման կրկին թեժանում է

Արևմուտքում Արցախի շրջափակման թեման կրկին թեժանում է
23.06.2023 | 21:27

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լոիզոն երեկ հայտարարել է իր լիակատար աջակցությունը Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելուն։ Ցավոք, պարզից պարզ է, որ նրանց նպատակը ոչ այլ ինչ է, քան արձանագրել ռուս խաղաղապահ զորակազմի՝ Արցախի շրջափակումը վերացնելու և ադրբեջանական սադրանքներին դիմակայելու անկարողությունը։ Այդ իսկ պատճառով Արևմուտքում Արցախի շրջափակման թեման այժմ կրկին թեժանում է: Մասնավորապես, ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ ևս մեկ անգամ կոչ են արել Պետդեպարտամենտին միջոցներ ձեռնարկել շրջափակումը վերացնելու և Ադրբեջանին ֆինանսավորելը դադարեցնելու համար։ Արցախի շրջափակման խստացումը փաստացի նույնպես Բաքվի, Անկարայի, Վաշինգտոնի և Երևանի միջև համաձայնեցված ծրագրի մաս է։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 1553

Մեկնաբանություններ