ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արցախից Հայաստանին մեկնված ձեռքը

Արցախից Հայաստանին մեկնված ձեռքը
05.06.2023 | 16:05

Թող արտառոց չթվա՝ այսօր ինձ առավել մտահոգում է ՀՀ կացությունը, քան Արցախի: Շրջափակված մեր փոքրիկ երկրում մարդկանց ճնշող մեծամասնությունը միաբան է ազգային ու պետական հարցերում, աներկբա ապավինում է հայկական արժեքներին ու ոգուն, դավանում է հայոց հավաքականության ու պետական միասնականության գաղափարը, հետամուտ է ինքնորոշման իրավունքի իրացմանը, մերժում է ոխերիմ թշնամու թելադրած պայմանները և գործակցությունը նրա հետ՝ դրա մեջ տեսնելով իր գոյությանը սպառնացաող կործանարար վտանգ:

Արցախը հավատարիմ է իր աստվածատուր ճանապարհին ու առաքելությանը, և դա է նրա անխորտակ զորությունը, հենց դրա շնորհիվ է նա հաղթահարելու այս փորձությունը՝ պահպանելով սեփական կերպն ու տեսակը: Ինչ-ինչ մերժելի երևույթներ, անշուշտ, կան արցախյան ներկա կյանքում, բայց դրանք փոքր ու արագ կարգավորելի հարցեր են վերոնշյալ ազգային «ունեցվածքի» կողքին:

Իսկ ահա Հայաստանն անարգել ընթանում է դեպի վտանգավոր նշանակետեր, որտեղ նրան անհամբեր սպասում են ազերա-թուրքական էմիսարները իրենց դրոշներով:

ՀՀ-ն ծրագրված ձևով մտնում է թշնամական թակարդի մեջ: Անգամ քաղաքականությունից հեռու մարդիկ են սկսել դա տեսնել և, ի վերջո, նրանք հասկանում են, որ որպես հայ հանրություն, խաբված են, և իրենց դեմ խարդավանքներ են գործվում: Հայաստանյան ներկա իշխանությունը կատարում է բացահայտ ապազգային ու հակահայկական քայլեր, և դրանք չեն կանխվում: Հայոց քաղաքական-հասարակական առողջ միտքն այժմ կենտրոնացած է այդ հարցի վրա՝ ինչպե՞ս կանխել: Բայց արդյուքներ դեռևս չկան:

Ստեղծվել է մի աննախադեպ աննորմալ իրավիճակ, երբ Հայաստանը Արցախին լիարժեք տեր կանգնելու փոխարեն, ինքն է հայտնվել օգնության կարիք ունեցողի դերում: Ինձ շարունակ թվում է, որ այդ դերը պետք է ստանձնի Արցախը: Իսկ թե ինչպես՝ այս հարցում լրջորեն խորհելու եւ գործելու պարտականություն ունեն մեր փորձառու, խելացի ու նվիրյալ հայորդիները:

Արցախից Հայաստանին մեկնված ձեռքը կարող է փրկության վերջին հնարավորությունը լինել:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5505

Մեկնաբանություններ