ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ճարպ հավաքելու տեղ չի բանակը

Ճարպ հավաքելու տեղ չի բանակը
06.05.2023 | 22:02

Կանանց ժամկետային ծառայությունը` չգիտեմ, բայց որ ԶՈՒ-ում ծառայող կանայք ու տղամարդիկ, անկախ տարիքից ու պաշտոնից, ողջ սպայակազմն ու անձնակազմը պետք է պարտադիր բարեկազմ լինեն՝ առանց ավելորդ քաշի ու կախված փորերի, պարտադիր է։

Ավելին, ավելորդ քաշ ունեցողին չպետք է ընդունել ծառայության, իսկ այդտեղ քաշ հավաքողին ազատել ծառայությունից կամ խնդիր դնել կարճ ժամկետում նորմալ, ատլետիկ տեսքի գալու, այլապես, հեռացնել համակարգից։

Բանակում ավելորդ քաշ ունեցողները պետք է տեղ չունենան, չմանրամասնեմ՝ ինչու, գիտենք։

Հրամանատարը, սպան, զինվորը, խոհարարը, գործավարը, ինժեներ- մեխանիկը թե լրագրողը պետք է լինեն թեթև, մարտունակ, մշտապես իրենց կեցվածքին հետևող, ոչ բնազդական լենք տվող, փորները կախող։

Բանակը մթերային խանութ չէ, ոչ էլ՝ սննդի նախարարություն։

Մի ավելորդ գրամի համար էլ նրանք պետք է պատասխանատու լինեն, ճարպ հավաքելու տեղ չի բանակը, միտքն էլ է ճարպակալում չաղանալու հետ։

Հարցը փոքր չէ, շատ կարևոր է, չասենք՝ սաղ պարերը պարել ենք, մնում էր սա։

Ցավոք, տգեղ դիտվող և գործին խփող հակառակ օրինակները շատ են, մանավանդ՝ բարձրաստիճան սպայական կազմում։։

Նախարար լինեի՝ այս հարցը կկարևորեի, բանակում բոլոր չաղացողներին կամ չաղերին հարյուր մտրակի հարված կնախատեսեի:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 11874

Մեկնաբանություններ