ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դժվար է ապրել առանց հոգու, երբ հոգիդ մնում է էդ լեռներում իսկ մարմինդ գոյատևում մեկ այլ ունայնությունում, շրջապատված «հպարտ քաղաքացիներով»

Դժվար է ապրել առանց հոգու, երբ հոգիդ մնում է էդ լեռներում իսկ մարմինդ գոյատևում մեկ այլ ունայնությունում, շրջապատված «հպարտ քաղաքացիներով»
02.05.2023 | 22:40

Արցախում չսիրած տեղ չունեմ, բայց կար մի կետ, որը աշխարհի ամենաչքնաղ ռեզորթի, ամենահմայիչ տեսարանի կամ որևէ հրաշքի հետ չեմ փոխի: Իհարկե Արի ռեզորթը շատ գեղեցիկ հաճելի վայր էր, անկրկնելի Շուշին իր Հունոտի կիրճով և այլն, բայց այ էս նկարում, որ տղերքից մեկն է պատահաբար նկարել, հենց այն կետն է, որի մասին խոսում եմ: Դադիվանքում, իմ տան մուտքի առաջ դրված էս աթոռին ամեն երեկո նստում ու նայում էի դիմացի դրախտագեղ լեռներին ու մտածում թե ո՞նց է Հայն ապրել առանց նրանց, ո՞նց է Հայը թույլ տվել որ թուրքը իր ներկայությամբ պղծի այդ սրբավայրը: Հիմա հասկանում եմ, հիմա իմ «ապրելով» եմ հասկանում, թե ոնց` քանզի իմ ապրելը չապրելու հավասար է, դեռ մի բան էլ ավելի վատ, քանի որ ամեն գիշեր աչք փակելուց գնում եմ հենց էս աթոռին նստում, բայց լեռները չկան...Նրանց տեղում սև, մութ անվերջություն է, չէ՛, ավելի ճիշտ անգույն ունայնություն...

Դժվար է ապրել առանց հոգու, երբ հոգիդ մնում է էդ լեռներում իսկ մարմինդ գոյատևում մեկ այլ ունայնությունում, շրջապատված «հպարտ քաղաքացիներով»:

Գիտե՞ք երբ է մարդ զգում, որ հոգին իր հետ չի` երբ աչքերիդ մեջ էլ փայլ չկա, երբ կարոտն է գրավել հոգուդ տեղը ու Աստված վկա չկա աշխարհի երեսին մի կետ ուր ես կնախընտրեի լինել քան էս աթոռը իմ Տան նախամուտքի դիմաց: Իմ երևանյան առանձնատունը շատ ավելի շքեղ, հարմարավետ ու ապահով է հարմարավետ է կարծես թե, բայց իմ առանձնատան հետևում Դադիվանքը չի, որը ես համարում եմ իմ Տեր Աստծու Երկրային Տներից մեկը, իսկ կա՞ ավելի ապահով տեղ այս աշխարհում երբ թիկունքումդ Աստծո գոյությունն ես զգում...

Ինձ համար չկա...

Ռուսները հենց էնպես չի, որ հսկում են այդ Տունը` նույնիսկ նրանք գիտեն այդ Տան զորությունը, իսկ մենք` ում Աստված տվեց այդ երկրային դրախտավայրը վայելելու հնարավորությունը, չգնահատեցինք այդ պարգևը և տեր չկանգնեցինք նրան...

Ամերիկյան մի ֆիլմ կա «Truman show» կարծեմ, այ ես ինձ հիմա այդ ֆիլմի հերոսի տեղում եմ զգում...

Արշակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2580

Մեկնաբանություններ