ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բարդ կոմբինացիոն խաղ

Բարդ կոմբինացիոն խաղ
22.04.2023 | 21:19

Դիլեման հետևյալն է. Ռուսաստանին գործնական քաղաքականության մեջ ձեռնտու չէ Արցախը Ադրբեջանի կազմում, որովհետև դա տարածաշրջանում մնալու իր վերջին հնարավորությունն է։

ԱՄՆ-ին ձեռնտու է Արցախն ինչ-որ կերպ Ադրբեջանի կազմում, որովհետև դա Ռուսաստանին տարածաշրջանից վտարելու վերջին միջոցն է։

Հայաստանի հանրության մի մասը պատրաստ է Արցախի վերջնական կորստին, որովհետև դա, իր պատկերացմամբ, Ռուսաստանից ազատվելու վերջին հնարավորությունն է։Բայց հայ հանրության այդ մասին իրենց քարոզիչները առնվազն չեն բացատրել, թե Ռուսաստանի վտարումից հետո ո՞վ է դառնալու Հարավային Կովկասի «նայողը»։ Իսկ դա հաստատ ԱՄՆ-ը չէ, քանի որ ռեսուրսատար է, Ֆրանսիան չէ, և ուրեմն...

Ադրբեջանին ևս ձեռնտու չէ ռուսական ներկայությունը, որովհետև իրեն խոստացված է Հարավային Կովկասի «նայողի տեղակալի» կարգավիճակը։

Իրանին, մինչև ՌԴ-ի հետ հարաբերությունների որակի բարձրացումը, երկու տարբերակներն էլ ձեռնտու չէին, իսկ հիմա Իրանը կողմ է Արցախն Ադրբեջանից դուրս կարգավիճակին, որովհետև դա է երաշխիքը, որ տարածաշրջանում իր ազդեցությունը կպահպանվի, և իր սահմաններին Իսրայելի ու ԱՄՆ-ի ներկայությունը չի ընդլայնվի։

Դե հիմա պատկերացրեք, թե ինչ բարդ կոմբինացիոն խաղ է։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 27227

Մեկնաբանություններ