ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանի դիրքերը տարածաշրջանում զգալիորեն թուլացել են

Հայաստանի դիրքերը տարածաշրջանում զգալիորեն թուլացել են
24.03.2023 | 20:38

Հարավային Կովկասում ձևավորվում է ուժերի նոր հավասարակշռություն՝ Իրան-Հայաստան և Թուրքիա-Ադրբեջան: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դիրքերը տարածաշրջանում զգալիորեն թուլացել են, մինչդեռ ուժեղացել է Իրանի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա:

Այս երկու ոչ ֆորմալ դաշինքները ձևավորում են հակակշիռների համակարգ, ինչը հավասարակշռվում է Ռուսաստանի կողմից, որը պահպանում է բավական արդյունավետ հարաբերություններ տարածաշրջանի բոլոր պետությունների հետ: Սակայն, ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի հետ Ռուսաստանն ունի երկարաժամկետ և ռազմավարական շահեր, որոնք առավել տեսանելի կդառնան սպասվող զարգացումների ընթացքում:

Մայիսի 14-ին Թուրքիայում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կփոխեն այս հավասարակշռությունը հօգուտ Հայաստան-Իրան ոչ ֆորմալ դաշինքի, քանի որ ընտրությունների ցանկացած ելքով Թուրքիան այլևս չի կարողանալու համակարգային ազդեցություն ունենալ հարավկովկասյան գործընթացների վրա (ավերիչ երկրաշարժ, տնտեսական և ֆինանսական ճգնաժամ, ներքին քաղաքական գերլարված իրադրություն, աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերի բախում ընտրությունների ժամանակ):

Այս ամենը բացատրոմ է Ալիևի շտապողականությունը՝ օր առաջ կապիտալիզացնել 44-օրյա դավադիր պատերազմում նրան սկուտեղի վրա նվիրած «հաղթանակը», ինչպես նաև բացատրում է Ռուսաստանի դանդաղկոտությունն ու ԱՄՆ-ի ակտիվացումը:

Հ.Գ. Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային քաղաքական գործընթացներում չի կարելի հապճեպ եզրակացություններ անել և դրանց վերաբերվել անհարկի զգացմունքայինությամբ ու հուզականությամբ:

Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 12287

Մեկնաբանություններ