ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մարտի մեկը թավշյա հեղափոխության «ռեպետիցիան» էր

Մարտի մեկը թավշյա հեղափոխության «ռեպետիցիան» էր
01.03.2023 | 08:01

Մարտի մեկին ընդառաջ ուղեղների լվացման պետական մեքենան նորից գործի է դրվել։ Տարերքի մեջ են «Ազատություն» ռադիոկայանը՝ իր սպասարկու վարձու գրչակներով։
Չկա որևէ տոն կամ հիշատակի օր, որն այսքան կենսական լինի գործող վարչակարգի համար, որքան Մարտի մեկը։ Դա նրանց քաղաքական կապիտալի ամենաամուր ֆունդամենտն է, որի գոյությունից կախված է նաև նրանց քաղաքական, անգամ ֆիզիկական գոյությունը։


Մարտի մեկի սակրալ նշանակությունն այն է, որ այդ ողբերգության 10 զոհերի արյան սակարկման միջոցով նրանք տարիներ շարունակ հայ հասարակության մեջ ներարկեցին անմոռանալի ատելություն պետության նկատմամբ։ Իսկ պետությունն իր հերթին գրեթե ոչինչ չարեց այդ ատելությանը չարժանանալու համար։
Մարտի մեկը թավշյա հեղափոխության «ռեպետիցիան» էր, թվացյալ ձախողումը, քանի որ իրականում այն կատարյալ հաջողված քաղաքական սադրանք֊ներկայացում էր, որը նպատակ ուներ եթե ոչ զավթել պետությունը, ապա գոնե հասնել արյունալի բախումների։ Մեկ զոհն էլ բավարար կլիներ մի ամբողջ սուտ կառուցելու համար։


Մարտի մեկի զոհերը, որպես կանոն, թվարկվում և հիշվում են անհատապես անուններով, որը իր հուզականության էֆեկտով ավելի է ազդում մարդկանց տրամադրությունների վրա, քան նույնիսկ մեր հազարավոր պատերազմական զոհերը։ Դրա համար, խոսելով Մարտի մեկի մասին, նրանք միտումնավոր անձնավորում և փառավորում են բոլոր զոհերին, որոնք, իհարկե, քաղաքական աճուրդի անմեղ սուբյեկտ են:


Ի վերջո, նոյեմբերի 9֊ի կապիտուլյացիոն ակտը իր էությամբ նվազ վարկաբեկիչ է, քան 0038 գաղտնի հրամանը։ Չէ՞ որ առաջինը դիտվում է որպես Փրկություն, իսկ երկրորդը՝ Դավաճանություն։


Մի օր կդրվի նաև Մարտի մեկի զոհերի արձանը՝ որպես պետության զավթման տապանաքար։ Բայց մենք սերունդներին կպատմենք իրականությունը, և նրանք կդարարեն հավատալ «Ազատություն» ռադիոկայանի թագավորությանը։ Մի օր մենք կկործանենք այդ թագավորությունը:


Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 7767

Մեկնաբանություններ