ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Զարիֆ. Իրանի և Թուրքիայի համագործակցությունը Կովկասի մասով օգտակար կլինի տարածաշրջանի երկրների համար

Զարիֆ. Իրանի և Թուրքիայի համագործակցությունը Կովկասի մասով օգտակար կլինի տարածաշրջանի երկրների համար
29.01.2021 | 20:49

Իրանի և Թուրքիայի համագործակցությունը Կովկասի մասով օգտակար կլինի տարածաշրջանի երկրների համար, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր Ստամբուլում: Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա տեղեկացրել է, որ մոտ ապագայում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում Իրանում:


Զարիֆը նշել է, որ իր այցերը տարածաշրջանի 5 երկրներ պայմանավորված է համագործակցության նոր հարթակի ստեղծման գաղափարով, որը առաջադրվել է Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից: Նա նաև պատմել է. որ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ նրանք քննարկել են Աֆղանստանի, Թուրքիայի և Իրանի երկխոսության եռակողմ ձևաչափի ձևավորման Քաբուլի առաջարկը: «Իրանի և Թուրքիայի համագործակցությունը խոստումնալից է: Եթե ԱՄՆ-ն ընդունի ավելի խելամիտ դիրքորոշում, Անկարայի և Թեհրանի միջև հարաբերությունները կամրապնդվեն»,- հայտարարել է Զարիֆը:

Դիտվել է՝ 5847

Մեկնաբանություններ