02.07.2024|
13:57
Սասունցի Դավթի արձանը Երևանի կայարանամերձ հրապարակում տեղադրվեց 1959 թվականի նոյեմբերին: Տեղանքը ցանկապատվել էր: Սկզբնապես բերվել էին մի քանի հսկայական քարաբեկորներ, որոնցից յուրաքանյուրը կշռում էր 6-ից մինչև 12 տոննա: Քարհատները դրանց վրա խոր անցքեր էին բացում, որոնց ներսում տեղադրվում էին երկաթե պտուտակաձողերը: Աշխատանքն ընթանում էր գիշեր ու ցերեկ: Մշտապես շինհրապարակում էին քանդակի հեղինակ Երվանդ Քոչարն ու շինարարության պետ Հովիկ Շահապունին: Պատվանդանի ու ավազանի կառուցումից հետո նոր միայն պիտի բերվեր արձանը, որ վաղուց պատրաստ էր ու գտնվում էր կոմունալ տնտեսության վարչության արհեստանոցում: Դավթի արձանը 6 մետր 30 սանտիմետր բարձրությամբ էր: Առաջին դեպքն էր, երբ արձանը ոչ թե պիտի հատվածների բաժանվեր ու հավաքվեր տեղում, այլ տեղափոխվելու և տեղադրվելու էր ամբողջությամբ: Այդ նպատակի համար տրամադրվեց 15 տոննայանոց ավտոլծակ: Քաղաքում մի քանի ժամով անջատվեցին տրամվայի ու տրոլեյբուսի հոսանքատար գծերը: