ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սլաքավարնե՞ր, թե՞ սարն ամենքինն է հավասար

Սլաքավարնե՞ր, թե՞ սարն  ամենքինն է հավասար
08.07.2008 | 00:00

ԹՈՂ «ՉՈՒԶՈՂԸ» ՄԵՆՔ ԼԻՆԵՆՔ
Երեկ լրագրողական-քաղաքական մերձաշխարհի քննարկման թեման Ալվինա Զաքարյանի «հրաժարականն» էր: Փաստն ինքնին հիշարժան է: Դե` չէ, ոչ որովհետև երբ ասում ենք անձնագրերի ու հրավերների վարչություն, հիշում ենք, որ «այնտեղից» Քոչարյանն 98-ին ստացավ համապատասխան բարաթն առ այն, որ իրավունք ունի նստել «այս անիծյալ փոշեծծչի ղեկին», որովհետև ուղիղ տասը տարի և դե ֆակտո «ապրում» է Հայաստանում:
Ոչ: Որովհետև սա հերթական քայլն էր, որով Սերժ Սարգսյանը ձերբազատվեց քոչարյանական համակարգից (և թե ինչու է դժգոհում Տեր-Պետրոսյանը Ս. Սարգսյանի կադրային-«ռակիրովկայի» քաղաքականությունից, երբ ըստ լավատեղյակների` «տո լի եշչո բուդետ», մի քիչ «անհասկանալի» է): Չնայած` առաջին քայլն ամենաուժեղն էր. որով պարոն Գրիշա Սարկիսովին ասվեց` միստր, «go home» (հիշենք, որ Գ. Սարկիսյանը պաշտոնը թողնելուց հետո վաճառում է իր «կայքը» և ըստ լավատեղյակների` ցանկանում է հեռանալ Հայաստանից):
Ալվինա Զաքարյանը քաղաքական դեմք չէր, ինչպես միստր Գրիշա Սարկիսովը: Սակայն նրա` ըստ իր զեկուցագրի աշխատանքից ազատումը (համենայն դեպս, երեկ հետկեսօրին այդպես մեզ տեղեկացեց ՀՀ ոստիկանության մամլո քարտուղար պարոն Ս. Շիրինյանը, միևնույն ժամանակ իր զարմանքն արտահայտելով, թե ինչու` մեկ էլ, ու այդպիսի հետաքրքրություն լրագրողներիս մոտ` ընդամենը մեկ վարչության պետի աշխատանքից ազատման առնչությամբ) կապված է բոլորովին այլ հանգամանքի հետ:
Ոնց երևում է` զգուշավոր, դանդաղ, «step by step» քայլարշավով նախագահական մտած Սերժ Սարգսյանը որոշել է գամբիտային համակարգով առաջ շարժվել` «դատաստանն սկսելով սեփական տնից»:
«Սեփական տան» մասին քիչ հետո, բայց որ Աստվածաշնչյան մոտիվացիան կառավարություն-նախագահական տանդեմում գերիշխող է դառնում, ակնառու է ոչ միայն նրանց համատեղ Ճրագալույսային պատարագների ներկայությամբ, այլև դրա շարունակականությամբ:
Դե չէ. նկատի չունենք «այնկողմնային կյանքի»` գերեզմանոցային «խնդրում» տեղի ունեցած վերջին կոռուպցիոն բացահայտման կոնկրետ «ձեռնարկը»: Չնայած, ինչու` ոչ: Շատերին էր թվում, որ Սյունիքի մարզպետի «ծառայողական քննության» հետ կապված ֆիասկոյից հետո, երբ հունիսի 26-ին վարչապետ, Շնորհալու կոդ-բանալուն տիրապետող Տիգրան Սարգսյանն ասաց, թե մեզանում ծաղկում է գերեզմանոցային բիզնեսը. և գերեզմանոցներում լավ-մեծ տեղի համար մեծ փողեր են «պտտվում». «ընդ որում ցինիզմը հասել է գագաթնակետին», և վարչապետը կոնկրետ օրինակ բերեց, շատերը մտածեցին, որ այս անգամ էլ մի հատ «Պավլեին ծառայողաբար կքննեն», «իրավապահներն էլ ամեն ինչ կանեն ամեն բան կոծկելու համար»: Բայց պարզվեց` ոչ. Կարմիր բլուր և Ներքին Չարբախ գերեզմանոցի տնօրեն Լևոն Հովհաննիսյանը էկրաններին հայտնվեց «նալիչնիմ»` 305 հազար դրամ կաշառք վերցնելիս:
ՈՒ թե հիշողություններս լարենք, կհիշենք, որ նույն` հունիսի 26-ի կառավարության նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ անձնագրերի և հրավերների վարչության «կոռուպցիոն» աշխատանքներին ևս, ասելով, որ «մենք» բազմաթիվ բողոքներ ենք ստանում մեր քաղաքացիներից, համերկրացիներից առ այն, որ այստեղ ևս «ծառայությունը մատուցվում է պետության անունից, սակայն սակագները սահմանում են մարդիկ և գումարներ են շորթում, արդյունքում ստացվում է վիճակ, որը երբեք չի կարելի հանդուրժել»:
Չհանդուրժվեց, փաստորեն: Եվ «քաղաքականությամբ չզբաղվող» Ա. Զաքարյանն իր զեկուցագրի համաձայն ազատվեց աշխատանքից:
Բայց ողջ խնդիրը և լրագրողների` Սայադ Շիրինյանին «տեղատարափ» անելու պատճառն այն էր, որ տիկին Ալվինան… Սերժ Սարգսյանի համակուրսեցին է: Համատեղությամբ էլ` բարեկամուհին:
Ահա թե որն է այս «հրաժարեմքի» ողջ հմայքը:
Ընդ որում, «գործից հասկացողների» կաստան պնդում է` այսպիսի «նոու հաուներ» դեռ շատ են լինելու առաջիկայում, որովհետև իսկապես իշխանական տանդեմն ուզում, հավատում և քայլեր է ձեռնարկելու բոլորի համար հավասար դաշտ ստեղծելու համար` իրականացնելու ոչ միայն երկրորդ սերնդի բարեփոխումները, նախընտրական խոստումները, այլև համակարգային այն փոփոխությունները, որոնց մի մասի առնչությամբ ասվում, մյուսը` լռելյայն «շրջանցվում» է` պարզապես արվելու համար. «Մի վեց ամիս համբերեք, կտեսնեք, թե ինչ փոփոխություններ են կատարվելու Հայաստանում»: Հավատացնում են:
«Պոդումայեշ»` վեց ամիս: Տասը տարի համբերել ենք, այդքան էլ կհամբերենք:
Իսկ եթե պարզվեց, որ թափանիվի տակ մնացին ընդամենը սլաքավարնե՞րը և այն էլ գոլորշին բաց թողնելու համա՞ր:
Խնդրեմ, ապացուցեք հակառակը: Թող «չուզողը» մենք լինենք:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5486

Մեկնաբանություններ