ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայ երիտասարդը` ՄԱԿ-ի հանձնաժողովներից մեկի ղեկավար

Հայ երիտասարդը` ՄԱԿ-ի հանձնաժողովներից մեկի ղեկավար
24.06.2008 | 00:00

Այս տարվա ապրիլի 1-ից երկու տարի ժամկետով Միավորված ազգերի կազմակերպության տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և երիտասարդության հարցերի հանձնաժողովի ղեկավար է նշանակվել ԱՐՄԵՆ ՕՐՈՒՋՅԱՆԸ։ 34-ամյա Ա. Օրուջյանը նաև ԱՄՆ-ում գործող ԱԹՀԳՕ կազմակերպության հիմնադիր նախագահն է, մի կազմակերպություն, որը կրթում է խոստումնալից դիվանագետների և երիտասարդ ձեռնարկատերերի։

ՄԱԿ-ում գործունեության երկու տարվա ընթացքում Ա. Օրուջյանը նպաստելու է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված գլոբալ նախաձեռնությունների մասին իրազեկության բարձրացմանը և քարոզարշավների նախաձեռնմանը։

Ստորև ներկայացնում ենք «Իրավունք de facto»-ի հարցազրույցն Արմեն Օրուջյանի հետ։

-Պարոն Օրուջյան, ի՞նչ խնդիրներ է լուծում ՄԱԿ-ի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և երիտասարդության հարցերի հանձնաժողովը։

-ՄԱԿ-ի նշված հանձնաժողովի առաքելությունը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) համաշխարհային առաջնորդության միջոցով երիտասարդության նպատակներին ծառայեցնելն է: Հանձնաժողովը նախատեսված է որպես ՏՀՏ-ները երիտասարդության նպատակներին ծառայեցնելու գործնական քայլերի և քաղաքականության վերաբերյալ միջազգային երկխոսության զարգացնող կենտրոն: Մենք համալրում ենք կառավարություններին, մասնավոր հատվածին և ՄԱԿ-ի համակարգին գլոբալ մակարդակով անհրաժեշտ, ռազմավարական նշանակություն ունեցող խորհրդատուների շարքերը:

-Ի՞նչ նոր բան կարող եք բերել անձամբ Դուք այն ոլորտին, որում նշանակվել եք։

-Իմ անձնական ներդրումը կլինի երիտասարդության զարգացման և սոցիալական ձեռներեցության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների նորարարությանն աջակցելը, ինչպես նաև դրանց ներդրումը քաղաքականության մեջ և գործնական կիրառումներում:

-Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները ցանկացած ոլորտի զարգացման կարևորագույն նախապայմաններից են։ Համաշխարհային տնտեսության մեջ ՏՀՏ-ներն ի՞նչ դեր ու նշանակություն ունեն։

-Կարծում եմ` և´ զարգացող, և´ զարգացած տնտեսություններ ունեցող երկրներում համակարծիք են, որ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները դրական ազդեցություն ունեն տնտեսական աճի և զարգացման վրա: ՏՀՏ-ները բարձրացնում են գործարքների արտադրողականությունը, զարգացման նպատակներին հասնելու ուղիների արդյունավետությունը, և, ի վերջո, թույլ են տալիս ստեղծել գործունակ արդյունավետ ենթակառուցվածքներ և´ մասնավոր, և´ պետական հատվածում:

-Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները Հայաստանում այնքան էլ զարգացած չեն։ Ինչպիսի՞ն եք տեսնում այս ոլորտում ՄԱԿ-ի համագործակցությունը Հայաստանի հետ։

-Ես մասնագիտացած չեմ Հայաստանում ՏՀՏ-ների խնդիրներով, այնուամենայնիվ, Հայաստանում ՏՀՏ-

Դիտվել է՝ 5249

Մեկնաբանություններ