ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սարկոզին կընդունի՞ ՀՀ և՛ առաջին, և՛ երրորդ նախագահներին

Սարկոզին կընդունի՞ ՀՀ և՛ առաջին,  և՛ երրորդ նախագահներին
10.06.2008 | 00:00

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի գրասենյակը նախօրեին իրազեկել էր, թե վերջինս հունիսի 8-ին մեկնում է Ֆրանսիա՝ աշխատանքային այցով։

Գրասենյակի մամուլի քարտուղար ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք, թե ինչ հարցեր են քննարկվելու այցի ընթացքում և ինչ մակարդակով։ «Հարցը մեկնաբանության ենթակա չէ»,- ասաց Մուսինյանը, տեղեկացնելով միայն, որ Տեր-Պետրոսյանը Փարիզ է մեկնել հնգօրյա այցով ու Երևան կվերադառնա հունիսի 13-ին։ Հավելենք, որ ըստ մեր ունեցած տեղեկատվության, առաջիկայում Սարկոզիի հրավերով Փարիզ կմեկնի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը։ Ենթադրվում է, որ Ֆրանսիայի նախագահը հայաստանցի իր պաշտոնակցի հետ քննարկելու է մարտի 1-ից հետո մեր երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամից դուրս գալուն միտված խնդիրներ, այդ թվում՝ արմատական ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանի հետ երկխոսությունն իրական հարթություն տեղափոխելու հարցը։ Չի բացառվում, որ Սարկոզին այդպիսով փորձում է ստանձնել «դրսից» երկխոսությանն աջակցող յուրահատուկ «կուրատորի» դերը։

Արման Մուսինյանը «Իրավունք de facto»-ին տեղեկացրեց նաև, որ երեկ անձամբ Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ հայտ է ներկայացվել Երևանի քաղաքապետարան՝ հունիսի 20-ին Ազատության հրապարակում նախատեսված ընդդիմության հանրահավաքն արտոնելու պահանջով։ Հետաքրքիրն այն է, որ ըստ գործող օրենսդրության, քաղաքապետարանի կողմից պատասխանի ժամկետը լրանում է 72 ժամից, այսինքն՝ հունիսի 13-ին, երբ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի Փարիզից վերադարձող Տեր-Պետրոսյանի ինքնաթիռը։

Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4637

Մեկնաբանություններ